Sputnik Արմենիա. Իրանը վճռական և արագ գործողություններով խափանեց այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումը՝ կանխելով իր և Ռուսաստանի շրջափակումը. Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին մի շարք նշանակալի հայտարարություններ է արել։
««Զանգեզուրի միջանցք» ստեղծելու պատրվակով որոշ երկրներ փորձեցին Նախիջևանը կապել Ադրբեջանի հետ Հայաստանի միջոցով, որը կնշանակեր Հայաստանի մասնատում և դեպի Եվրոպա իրանական միջանցքի շրջափակում։ Սակայն Իրանը խափանեց դրա իրականացումը», – ասել է քաղաքական գործիչը «Khamenei.ir» հրատարակությանը։
Վելայաթիի խոսքով՝ ԱՄՆ նախկին նախագահ Բայդենը խոստովանել էր, որ ամեն ինչ պատրաստ է նախագծի մեկնարկի համար։ «Զանգեզուրի միջանցքի» հեղինակների վերջնական նպատակը ոչ միայն Իրանին հյուսիսային ուղղությունից կտրելն էր, այլև Ռուսաստանին հարավից շրջափակելը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: