Լրահոս
Օրվա լրահոսը

Գողության դեպքեր՝ «Երևանի գինու օրեր»-ի ժամանակ. Shamshyan.com

Հունիս 10,2025 18:00

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հունիսի 6-ին գողության դեպքեր են տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ Սարյան փողոցում՝ «Երևանի գինու օրեր» փառատոնի ժամանակ Երևանի բնակիչ 75-ամյա Արմեն Ճ․-ն նկատել է, որ օգտվելով իր անուշադրությունից գաղտնի հափշտակել են իր դրամապանակը, որում եղել է նույնականացման քարտ, բանկային քարտեր և գումար։

Նույն օրը ժամը 19։30-ի սահմաններում ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներին է մոտեցել Երևանի բնակիչ 30-ամյա Էդգար Օ․-ն և հայտնել, որ Սարյան-Թումանյան փողոցների խաչմերուկում օգտվելով կնոջ՝ Երևանի բնակիչ 39-ամյա Յուսուպովա Ռ․-ի անուշադրությունից, գաղտնի հափշտակել են իր «SAMSUNG» բջջային հեռախոսը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30