Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք հաշվում ենք, թե քանի հոգի ուղեվարձ չվճարեց եւ իր սեւ ցուցակ ընկած բանկային քարտը մոտեցրեց վալիդատորին»․ Տիգրան Ավինյան

Հունիս 11,2025 14:54

ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի բյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին հարց ուղղեց հասարակական տրանսպորտի ուղեվարձի հավաքագրման նկատմամբ վերահսկողություն սահմանելու մասին։

Մանավազյանն ասաց, որ քաղաքապետարանն այդ ուղղությամբ օրենսդրական նախաձեռնություն է ուղարկել ԱԺ եւ հարցրեց՝ որքանո՞վ դա կկարգավորվի իրավիճակը։

Տիգրան Ավինյանն ասաց, որ ուզում է պատասխանատու երեւանցիներին շնորհակալություն հայտնել, ասաց, որ նրանք 80 տոկոս են կազմում, որոնք գիտակցելով՝ տրանսպորտի ուղեվարձը պարտաճանաչ վճարում են։

«Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք օրենսդրական նախաձեռնությունը որեւէ բան կփոխի՞, ես վստահ եմ, որ կփոխի, այդտեղ կասկած չունեմ, որովհետեւ ընդհանուր առմամբ եկեք մի իրավիճակ հասկանանք։ Լավ, մարդն անպատասխանատու է, կարող է չվճարել, գերակշիռ մեծամասնության մասին չեմ խոսում։ Մարդը չի գիտակցում, որ այդ ամեն մի վճարումը վաղվա ավտոբուսի վերանորոգումն է, հաջորդ ավտոբուսի գնումն է։ Իրեն հետաքրքրում է մի բան՝ ինքը պատասխանատվության կենթարկվի՞, թե՞ ոչ։ Եթե չի ենթարկվի, շատ լավ, այդպես էլ կշարունակվի, կասի՝ շնորհակալություն, ցտեսություն։ Մենք ավտոբուսների մեջ ու դռների վրա տեսախցիկներ ունենք եւ ունենք համակարգ, որը հաշվում է, թե քանի հոգի մարդ մտավ ավտոբուս, քանի հոգի դուրս եկավ։ Ունենք համակարգ, որը հաշվում է՝ քանի հոգի քարտ մոտեցրեց վալիդատորին, իսկ քանի հոգի ուղղակի կողքով անցավ։ Քանի հոգի ՍԱՍ-ի QR կոդ մոտեցրեց վալիդատորին, քանի հոգի իր սեւ ցուցակ ընկած բանկային քարտը մոտեցրեց վալիդատորին։ Մենք այդ առումով շատ հնարամիտ ժողովուրդ ենք, նույնիսկ զարմացած դեմքն էլ կարող ենք ընդունել, երբ ՍԱՍ-ի QR կոդն ենք մոտեցնում»,- ասաց նա։

Տեխնիկական խնդիրները, ըստ Ավինյանի, քիչ տոկոս են կազմում։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30