«Սահմանազատման-սահմանագծման գործընթացից հետո բնակարանաշինության ծրագրի շրջանակներում Կիրանցում տրվել է 40 շինթույլտվություն»,- ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի բյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ ասաց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։
Նա նշեց, որ 16 մլն դրամով բնակարանաշինության ծրագրով Տավուշի մարզում տրվել է 1373 շինթույլտվություն։ ՀՀ մյուս մարզերի համեմատ ամենաշատ շինթույլտվությունները տրվել են Տավուշի մարզում։
«Մենք գիտենք, որ սահմանազատման-սահմանագծման գործընթացից հետո որոշակի արտոնություն տրվեց 4 գյուղի՝ Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս եւ Բերքաբեր գյուղերին։ Եթե չեմ սխալվում՝ Կիրանցին եւ Բերքաբերին տրվեց 40-40 տուն կառուցելու թույլտվություն, 50-50 Բաղանիս եւ Ոսկեպար գյուղերին։ Այսօրվա իմ ունեցած տեղեկատվությամբ Կիրանցում տրվել է 55 շինթույլտվություն՝ հինը միասին, այսինքն՝ 40+15 շինթույլտվություն է եղել»,- ասաց մարզպետը։
Կարդացեք նաև
Ղալումյանը նշեց, որ կառավարությանն առաջարկներ է արել, խնդրել է, որ ծրագիրը վերաբացվի եւ որոշակի սահմանափակումներով սկսի գործել։
Հիշեցնենք, որ այս ծրագիրը ՀՀ մի շարք սահմանամերձ համայնքներում դադարեցված է, քանի որ ստացված հայտերը շատ են եղել։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ