Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիսի 23-ին հայտարարելու ենք պայքարի երկրորդ փուլի մասին. Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ

Հունիս 11,2025 16:35

Ունենք հստակ դիրքորոշում․ այս արդյունքները բավարար չեն։ Հունիսի 23-ին մենք հայտարարելու ենք պայքարի երկրորդ փուլի մասին և ներկայացնելու ենք, թե ինչ ճանապարհով ենք շարունակելու պայքարը։

Մինչև հունիսի 23-ը մենք քննարկումներ ենք ունենալու մեր հայրենակիցների հետ, ինչպես նաև այն միավորումների հետ, որոնք աջակցել և պաշտպանել են մեր օրակարգը։ Այդ ընթացքում հանդիպումներ ենք ունենալու նաև մարզերում՝ մեր հայրենակիցների հետ։ Տեղերում ունենալու ենք Խորհրդի ներկայացուցիչները, որոնք համակարգելու են Խորհրդի աշխատանքները՝ թե՛ իրազեկման, թե՛ հետագա գործողությունների մասով։ Այս ամենի արդյունքում հունիսի 23-ին Խորհուրդը հայտարարելու է իր գործողությունների մասին։

Համարում ենք, որ այս արդյունքները բավարար չեն։ Կրկին հավաստիացնում ենք՝ այն հրապարակային հայտարարությունները, որ արել ենք, պատրաստ ենք, այդ վճռականությունը ունենք, և մենք պայքարելու ենք։ Ուղղակի այս ժամանակահատվածը պետք է, որպեսզի հանրության հետ համաձայնեցնենք մեր հետագա գործողությունները։

Բոլորս պետք է գիտակցենք, որ հաջողության հասնելու միակ տարբերակը մեր համախմբվածությունն է։ Եթե մեր հայրենակիցները մեր կողքին չկանգնեն, այդ հարցերը չենք կարողանա լուծել։

Ապրես Մարգարյան,
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ

ՄԻԱՍԻՆ՝ ՀԱՆՈՒՆ ՄԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30