Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչու է հարցը ձգձգվել այդքան, որ մենք հայտնվենք այդ իրավիճակում». Դավիթ Հարությունյան. «Փաստինֆո»

Հունիս 11,2025 22:15

Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Ռուդոլֆ Ավագյանի նախագահությամբ, այսօր կայացել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանից և նրան փոխկապակցված անձանցից ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման գործով դատական նիստը։

Հիշեցնենք, որ դատախազությունը հայցադիմումով պահանջում է  հօգուտ ՀՀ-ի բռնագանձել՝ 12 անշարժ գույք, 3 շարժական գույք և 723 մլն դրամ։

Նկատենք, որ «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքի սահմանադրականության հարցով ՍԴ որոշումից ամիսներ անց  Դատախազությունը հստակ դիրքորոշում չունի, թե այն ինչպես կանդրադառնա այս գործի քննության վրա։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ նիստի մեկնարկին Հարությունյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը հայտնեց, որ պատրաստվում է միջնորդել՝ արագացված դատաքննություն իրականացնելու վերաբերյալ, սակայն մինչ այդ Հարությունյանը հարցեր հնչեցրեց։

Դավիթ Հարությունյանը նախ անդրադարձավ հայցային վաղեմության ժամկետներին, հետաքրքրվեց՝ երբ են ավարտվում թե՛ հայցային վաղեմության, թե՛ ուսումնասիրության, թե՛ դիրքորոշում ներկայացնելու ժամկետները։ Դատախազության ներկայացուցիչը, սակայն, դատական նիստում հնչեցված գեթ մեկ հարցի հոդաբաշխ պարզաբանում չտվեց, ավելին, հարցուպատասխանի ընթացքում պարզ դարձավ, որ Դավիթ Հարությունյանը զրկված է եղել ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ մինչև հայցադիմումի ներկայացումը դիրքորոշում հայտնելու իրավունքի իրացումից՝ դատախազության  ձգձգումների հետևանքով։

Արդարադատության նախկին նախարարը հիշեցրեց, որ դիմում է ներկայացրել դատախազություն՝ նախնական ուսումնասիրության արդյունքների հենց հաջորդ օրը՝ նշելով, որ ակնհայտ սխալներ են առկա, հաշվարկները ճիշտ չեն, պատրաստվում է դիրքորոշում ներկայացնել, սակայն դատախազությունը որպես դիրքորոշում է ընդունել հենց դիմումը։

Ըստ դատախազի՝ դիմումը ևս դիրքորոշում է և պարտադիր չէ, որ գրությունը հենց «դիրքորոշում» վերտառությամբ լինի։ Դատախազն այդպես էլ չկարողացավ մատնանշել, թե օրենքի որ կետով է դատախազությունը դիմումը համարում դիրքորոշում։

Հարությունյանը հետաքրքրվեց՝ ինչու դատախազությունն ավելի վաղ չի տվել ուսումնասիրության արդյունքները, քանի որ ամբողջ տեղեկատվությունն այլ մարմիններից ստացվել է մարտին, սակայն ուսումնասիրությունն ավարտվել է օգոստոսին,  թեև այդ ամիսներին այլևս որևէ գործողություն չի իրականացվել, իսկ հաշվարկների համաձայն, եթե մեկամսյա ժամկետում Հարությունյանը դիրքորոշում ներկայացներ՝ փոստով, ապա հայցային վաղեմությունն ավարտված կլիներ։

«Ինչու է հարցը ձգձգվել այդքան, որ մենք հայտնվենք այդ իրավիճակում»,- ասաց Հարությունյանը, ինչին ի պատասխան դատախազը նշեց, թե ներքին խոհանոցային, աշխատանքային հարցեր են, որոնք ներկայացնելու պարտավորություն դատախազությունը չունի։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30