Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Առուշանյանն և Տեր Գևորգ արքեպիսկոպոս Նորատունկյանը մտքեր են փոխանակել տարբեր բնագավառներում հետաքրքրություն ներկայացնող հարցերի, համագործակցության վերաբերյալ

Հունիս 12,2025 19:55

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր հյուրընկալել է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկե եկեղեցու առաջնորդ Արհիապատիվ Տեր Գևորգ արքեպիսկոպոս Նորատունկյանին:

Ողջունելով առաջնորդին` Շիրակի մարզպետը նախ շնորհավորել է Հայ Կաթողիկե եկեղեցու առաջնորդի պաշտոնում նշանակվելու առթիվ և մաղթել հաջողություններ ու ձեռքբերումներ կարևոր առաքելության մեջ:

«Ինձ համար պատիվ է Ձեզ հյուրընկալել Սրբազան հայր, ուրախ եմ հանդիպման համար և վստահ եմ, որ մեր ճանաչողական այս հանդիպումը նոր գործակցության, փոխադարձ հետաքրքրության հարցերի լայն շրջանակ քննարկելու հնարավորություն է։ Ուրախ եմ, որ Ձեր նստավայրը Գյումրիում է և Ձեր հովանու ներքո գործող հաստատությունների հետ մեր համագործակցությունը, որ երկար տարիների փորձություններով ամրապնդված բարեկամություն է դարձել, կամրապնդվի այսուհետ։

Հավատացնում եմ՝ մենք պատրաստ ենք Ձեզ հետ համատեղ անել հնարավորը մեր մարզի բնակիչների հոգսերի թեթևացման, խնդիրների լուծման ու օգտակար նախաձեռնություններ իրականացնելու համար»։

Արհիապատիվ Տեր Գևորգ արքեպիսկոպոս Նորատունկյանը շնորհակալություն է հայտնել Դավիթ Առուշանյանին ընդունելության համար և նշել, որ հանդիպում նախաձեռնելու նպատակն իր համար եղել է հենց համագործակցության ամրապնդումը․ «Պարոն մարզպետ,  Աստված թող հաստատ պահի Ձեզ, Ձեր հավատն ու նվիրվածությունը հայրենի մարզի հանդեպ, առանց սայթաքումի առաջ շարժվեք ու դյուրին լինի Ձեր ընթացքը, վստահ եմ՝ եթե կա փոխադարձ ցանկություն ու կամք կկարողանանք մեր ջանքերն ուղղել հոգսերի թեթևացմանը»։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարբեր բնագավառներում հետաքրքրություն ներկայացնող հարցերի, համագործակցության և Հայ Կաթողիկե եկեղեցու հովանու ներքո Շիրակի մարզում գործող հաստատությունների գործունեության վերաբերյալ։

 

ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30