ՊՊԾ աշխատակիցները «ՄեդիաՀաբ» լրատվական կայքի լրագրող Վահե Մակարյանին թույլ չեն տալիս մասնակցել Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին։
Նա ԱԺ հավատարմագրումից զրկված է, եւ խորհրդարան էր մուտք գործել «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության հանձնաժողովի անդամ Գեղամ Մանուկյանի հայտով:
Նիստի ընթացքում դահլիճ մտան ԱԺ-ում ծառայություն իրականացնող ՊՊԾ աշխատակիցներն ու Վահե Մակարյանին խնդրեցին դուրս գա նիստերի դահլիճից։ Քանի որ Վահե Մակարյանը ինքնակամ չլքեց նիստերի դահլիճը, ՊՊԾ աշխատակիցները նրան քարշ տալով դուրս հանեցին ԱԺ շենքից։
Կարդացեք նաև
Ինչպես պարզվեց հետագայում, Ալեն Սիմոնյանի որոշմամբ, արգելվել է Վահե Մակարյանի մուտքն Ազգային ժողով։
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի խոսնակ Մովսես Հարությունյանն «Ազատությանը» հայտնել է. «Վահե Մակարյանը զբաղվել է ԱԺ-ում լրագրողական գործունեությամբ, որի իրավունքը չուներ: Քանի որ ինքը հավատարմագրումից զրկված է, այդ պատճառով էլ ՊՊԾ աշխատակիցները նրան հեռացրել են խորհրդարանից»:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ