Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի ֆեյսբուքյան գրառումը
Այս պահին.
1. Իսրայելը, ԱՄՆ-ն և մյուսները սպասում են Իրանի պատասխանին: Իրանից ավելի շատ խոսում են, քան գործում, ինչը նորմալ է: Իրանին ձեռնտու է իրավիճակը հանգստացնելը, ոչ թե սրելը:
2. ԱՄՆ-ն փորձում է «հեռու մնալ» առճակատումից, թեև Իրանում գտնում են, որ պատասխանի արժանի են նաև ամերիկացիները:
3. Իրանական դրոնները «ճանապարհ են ընկել» Իսրայել, սակայն դրանց շատ մեծ մասը տեղ չի հասնելու, իսկ բալիստիկ հրթիռները դեռ չեն թռչում:
Կարդացեք նաև
4. Նավթի գինն ավելացել է ընդամենը 6 տոկոսով` հասնելով մեկ բարելի դիմաց 72-73 ԱՄՆ դոլարի: Սա բավարար է Ռուսաստանի կամ Ադրբեջանի բյուջեների պակասորդը էականորեն կրճատելու համար, բայց բավարար չէ լայնածավալ պատերազմ կանխատեսելու համար:
Ամփոփելով` ժամը 12.35-ի դրությամբ՝ ավելի հավանական են իրավիճակի կայունացման, քան էսկալացման զարգացումները: Բայց իրավիճակը կարող է փոխվել ամեն պահի: