Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի գործով մեղադրյալի փաստաբանները դեմ են դատական նիստերը ուղիղ հեռարձակելուն

Հունիս 13,2025 17:50

Այսօր անցկացվում է Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված եւ մահացած հղի Սոնա Մնացականյանի գործով հերթական դատական նիստը։

Պաշտպանական կողմը՝ Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած ՃՈ սպայական վաշտի հրամանատար Արամ Նավասարդյանի փաստաբաններն առարկեցին, որպեսզի նիստն ուղիղ եթերով հեռարձակվի։

Հանրային մեղադրողը եւ տուժող կողմը դեմ չէին ուղիղ հեռարձակմանը, բայց Արամ Նավասարդյանի փաստաբաններն առարկեցին՝ հիմնավորելով, թե «խաբում են, ուղիղ եթեր չեն տալիս, կողմնակալ են լուսաբանում, կոնտեքստից կտրում են»։ «Առավոտի» դիտարկմանը, որ կարող են հետեւել ուղիղ եթերին, նրանք դարձյալ բացասական պատասխան տվեցին։

Նավասարդյանի փաստաբանները նաեւ դեմ արտահայտվեցին դատական նիստը լուսանկարահանելուն՝ դարձյալ հիմնավորելով, թե «կողմնակալ» է լուսաբանվում։

Տուժող կողմի հարցին, թե ինչպե՞ս կարող է լուսանկարը կողմնակալ լինել, նրանք չպատասխանեցին։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30