Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական վերահսկողական ծառայության մասին օրենքի փոփոխությամբ Տեղական ինքնակառավարման մարմիններում կընդլայնվի գնումների գործընթացների օրինականության վերահսկողությունը

Հունիս 13,2025 20:15

Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի 2023 թվականի օգոստոսի 31-ի № 142-Լ հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության կողմից վերահսկվող գնումների ընթացակարգերի ռիսկերի գնահատման նպատակով ռիսկայնությունը որոշող չափորոշիչների, դրանց կիրառմամբ ռիսկերի գնահատման մեթոդաբանությամբ ընտրանքի իրականացման, վերահսկողության ընթացքում կիրառվող առաջնահերթությունների որոշման կարգի» կիրարկմամբ 2025 թվականի ընթացքում՝ հունիսի 1-ի դրությամբ դիտարկվել են թվով 6878 հանրային գնման ընթացակարգեր:

Միայն 1-ին եռամսյակի ընթացքում դիտարկվել է թվով 3499 գնման ընթացակարգ, որից թվով 1050-ի (առաջնային ռիսկեր պարունակող ընթացակարգերի) նկատմամբ իրականացվել է երկրորդային ռիսկերի գնահատում։ Արդյունքում՝ առավել ռիսկային են գնահատվել 106 ընթացակարգեր, որոնց նկատմամբ լրացուցիչ հսկողություն իրականացնելու վերաբերյալ գրություններ են ներկայացվել պետական կառավարման մարմինների, պետական ոչ առևտրային և 50% ավել պետական մասնակցությամբ գործող կազմակերպությունների ընդհանուր կառավարումն իրականացնող լիազոր մարմիններ։ 2025 թվականի 2-րդ եռամսյակում հունիսի 1-ի դրությամբ իրականացվել է թվով 3379 գնման ընթացակարգի առաջնային ռիսկերի գնահատում: Իրականացված վերահսկողությամբ պատվիրատուներին են ներկայացվել թվով՝ 167 առաջարկություն գնման ընթացակարգերը գնումների մասին ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու վերաբերյալ։

Այդ թվում՝ գնման ընթացակարգերի հրավերների խտրականության կանխարգելման ուղղությամբ՝ 96 առաջարկ, որի արդյունքում իրականացվել են հրավերների տեխնիկական բնութագրերի համապատասխանեցում գնումների օրենսդրության պահանջներին: Բացահայտվել և պատվիրատուներին են ներկայացվել գնումների գործընթացներին մասնակցության իրավունք չունեցող և վերջիններիս հետ փոխկապակցված անձանց  թվով 6 մասնակցության դեպք: Նշված դեպքերով տրվել են առաջարկություններ՝ իրավախախտ ընկերություններին գնումների գործընթացներին մասնակցության իրավունք չունեցող անձանց «սև» ցուցակ ներառելու ուղղությամբ, միևնույն ժամանակ «սև» ցուցակում ընդգրկված ընկերությունների հետ փոխկապակցված թվով 22 ընկերության և վերջիններիս կողմից հանրային գնումների գործընթացներում ունեցած մասնակցության վերաբերյալ նյութերը տրամադրվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ իրավական գնահատական տալու:

2024 թվականի 4-րդ եռամսյակում դիտարկված ընթացակարգերից թվով 65-ի վերաբերյալ ընթացիկ տարվա հաշվետու ժամանակահատվածում պարտադիր հրապարակման ենթակա նյութերը չհրապարակելու կամ թերի հրապարակելու մասին տեղեկատվություն է տրամադրվել պատվիրատուներին՝ համապատասխան կարգապահական պատասխանատվության միջոց կիրառելու նպատակով:

2025 թվականի առաջին 5 ամիսներին Ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության կողմից իրականացված ռիսկերի գնահատման և ստացված հանրագրերի արդյունքում նախաձեռնվել է թվով 18 մշտադիտարկում՝ մնացորդային ռիսկեր պարունակող պայմանագրերի կատարման և կառավարման գործընթացների շրջանակում:

Արդյունքում արձանագրված անհամապատասխանությունների հիմքով տեղեկանքներ են ներկայացվել ՀՀ վարչապետին, ինչպես նաև ներկայացվել  են օրենսդրական բարեփոխումների առաջարկներ: Թվով 7 մշտադիտարկման վերաբերյալ կազմված տեղեկատվությունն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն ընթացքը լուծելու համար, որոնց կապակցությամբ՝ բոլոր դեպքերով նախաձեռնվել են քրեական վարույթներ:

Միևնույն ժամանակ Ծառայության կողմից նախաձեռնվել և իրականացվել է «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքի փոփոխություններ, ինչը նախանշված ռիսկերի պայմաններում ավելի մեծ հնարավորություն կընձեռի նաև տեղական ինքնակառավարման մակարդակում իրականացնելու հանրային գնումների գործընթացների օրինականության ուղղությամբ վերահսկողություն:

Նշվածով պայմանավորված՝ փոփոխության կենթարկվի Ծառայության ղեկավարի համապատասխան հրամանով ներդրված գնումների ընթացակարգերի ռիսկերի գնահատման և առաջնահերթությունների որոշման կարգը՝ հնարավորություն ընձեռելով ապահովել գնման գործընթացների առավել արդյունավետ վերահսկողություն նաև տեղական ինքնակառավարման մարմիններում:

 

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումները՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30