Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը Տելեգրամի իր ալիքում գրում է.
Իսրայելի ու Իրանի միջև ընթացող բարդ ու վտանգավոր զարգացումների համատեքստում, կարծում եմ հետաքրքրական կլինի օրեր առաջ իսրայելական «Haaretz» պարբերական հրապարակված նյութը Ադրբեջան-Իսրայել համագործակցության մասին։
Նյութը վերնագրված է․ «Ըստ հաղորդագրության՝ Ադրբեջանը շարունակում է նավթի վաճառքը Իսրայելին՝ չնայած Թուրքիայի դժգոհությանը»։ Նշվում է, որ ըստ «Haaretz»-ի աղբյուրների՝ Բաքուն խոստացել է Իսրայելին՝ շարունակել ռազմավարական էներգետիկ համագործակցությունը՝ չնայած անցյալ տարի նավթի արտահանման պաշտոնական դադարեցմանը։
«Ադրբեջանը խոստացել է Իսրայելին շարունակել այդ երկրի նավթամատակարարումը՝ թեև անցյալ տարի պաշտոնապես դադարեցրել էր նավթի վաճառքը։
Կարդացեք նաև
Բաքուն վերջերս Իսրայելին նավթի վաճառքը հանել է իր մաքսային հաշվետվություններից՝ նախորդ տարիներին արձանագրված շարունակական աճից հետո, որը թվականի դրությամբ հասել էր ավելի քան մեկ միլիոն տոննայի։
Համաձայն հաշվետվությունների՝ Իսրայել արտահանումները դադարել են հոկտեմբերին՝ Գազայի պատերազմին զուգահեռ»։
Սակայն իսրայելական աղբյուրները «Haaretz»-ին հայտնել են, որ վաճառքները շարունակվում են, և մաքսային տվյալներում փոփոխությունը հնարավոր է կապված լինի այն բանի հետ, որ գործարքները կատարվում են երրորդ երկրներում գրանցված առևտրականների միջոցով։
«Մենք ստացել ենք խոստում ադրբեջանցիներից, որ ռազմավարական հարաբերությունները կշարունակվեն, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում, և անհանգստանալու կարիք չկա», — ասել էր աղբյուրը։ Նյութում նաև նշված էր, որ նավթի վաճառքի դադարեցումը հոկտեմբերին պայմանավորված էր Թուրքիայից եկող ճնշմամբ, որը Բաքվի ամենակարևոր քաղաքական ու ռազմական դաշնակիցն է։
«Անկարան նախորդ տարվա մայիսին խզեց առևտրային հարաբերությունները Իսրայելի հետ՝ Գազայի պատերազմում Իսրայելի գործողությունների և Թուրքիայի կողմից շրջափակված Պաղեստինին օդային հումանիտար օգնություն ուղարկելու թույլտվությունը չտալու պատճառով։
Թուրքիայի մի շարք ընդդիմադիր կուսակցություններ և հասարակական գործիչներ քննադատել են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությանը՝ մեղադրելով նրան Իսրայելին ադրբեջանական նավթով ապահովելը շարունակելու մեջ։
Ցուցարարներ բողոքներ են կազմակերպել նաև Ստամբուլում գտնվող SOCAR-ի՝ Ադրբեջանի պետական նավթային ընկերության գրասենյակի առջև»,-նշված էր հոդվածում։
Հոդվածում նաև արձանագրվում էր Լեռնային Ղարաբաղի հարցում Իսրայելի ցուցաբերած օժանդակության թեման։ «Իսրայելը ռազմական և դիվանագիտական աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին 2023 թվականի սեպտեմբերին Հայաստանի դեմ իրականացված հարձակման ժամանակ, որի արդյունքում Ադրբեջանը վերահսկողություն սահմանեց վիճահարույց Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։
Ադրբեջանական «Կասպյան Բարել» նավթային հետազոտական կենտրոնի նախագահ Իլհամ Շաբանը «Haaretz»-ին հայտնել է, որ նավթը ֆիզիկական անձանց միջոցով վաճառելով՝ հնարավոր է խուսափել հրապարակային դարձնելուց այն փաստը, որ վերջնարդյունքում արտահանումները հասնում են Իսրայել։
Նրա խոսքով՝ այսպես Բաքուն կարող է պնդել, թե այդ վաճառքները «չեն լիցքավորում այն ինքնաթիռները, որոնք ոչնչացնում են պաղեստինցի երեխաներին»։
2023 թվականի նոյեմբերին կատարված վերլուծությունը վկայում է, որ չնայած Անկարայի առևտրային էմբարգոյին՝ պատերազմական գործողությունների պատճառով, Թուրքիայից դեպի Իսրայել հում նավթի «համակարգված առևտուր» է իրականացվել»,-նշված էր հոդվածում։