Իրանագետ Արտյոմ Տոնոյանի «Caspian Frontiers» տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք.
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Հիքմաթ Հաջիևը X-ի իր ցանցում կատարել է գրառում՝ հերքելով Իրանի ներսում Իսրայելի լրտեսական ցանցի հետ Ադրբեջանի կապը։
Գրառման մեջ, մասնավորապես, նշվել է. «Վերջին շրջանում որոշ լրատվամիջոցներ և սոցիալական ցանցերի էջեր տարածում են ամբողջովին անհիմն և կեղծ պնդումներ այն մասին, թե իբր Ադրբեջանը իսրայելական կողմի հանձնարարությամբ հավաքագրել է էթնիկ ադրբեջանցիների որպես գործակալներ և ուղարկել Իրանի տարածք։ Այս տեսակի անհեթեթ և երևակայական մեղադրանքները որևէ առնչություն չունեն իրականության հետ և ներկայացնում են բացահայտ ապատեղակտվություն։ Մենք կտրականապես հերքում ենք նման կեղծ լուրերն ու անհիմն մեղադրանքները»։
Այն, որ այս թեմային անդրադարձել է անձամբ Հիքմաթ Հաջիևը, ցույց է տալիս այն, թե ինչ կարգի զգայուն թեմա է այս պահին Իրանի դեմ իրականացված գործողություններում Ադրբեջանի ներգրավվածության հարցը։
Կարդացեք նաև
Ամենայն հավանականությամբ, արդեն վաղը վաղը ստիպված կլինի այսօրինակ մի հայտարարությամբ հանդես գալ նաև Իլհամ Ալիևը, բայց դրանից ոչ իրանցիների կասկածներն են փարատվելու, ոչ էլ այս խնդիրն է մեջտեղից վերանալու։
Certain media and social media accounts have recently circulated entirely unfounded and fabricated claims suggesting that as if Azerbaijan has recruited ethnic Azerbaijanis as agents and deployed them into Iran on behalf of Israel. These kinds of absurd and fantasy-driven… pic.twitter.com/QCNxgFNy1W
— Hikmet Hajiyev (@HikmetHajiyev) June 13, 2025