Լրահոս
Օրվա լրահոսը

Իսրայելն ունեցել է իր պատմության ամենածանր գիշերներից մեկը. Վարդան Ոսկանյան

Հունիս 14,2025 11:21

Իրանագետ Վարդան Ոսկանյանի տելեգրամյան գրառումը

Ամփոփելով իրանական կողմից Իսրայելին հարվածների անցած գիշերը, պետք է նշել, որ՝

Իրանական կողմը պատասխան վրիժառական գործողության ընթացքում հինգ հիմնական ալիքով ցամաքից և ծովից հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի գրեթե ողջ տարածքին։

Զուգահեռաբար գործել են իրանական ԱԹՍ-ները, որոնց միջոցով հարձակումը եղել է Իրանի, Իրաքի և Եմենի տարածքներից։

Խստագույն գրաքննության պայմաններում իսրայելական կողմը ոչ մի տեղեկատվություն չի տարածում ռազմական նշանակության ենթակառուցվածքների խոցման մասին, սակայն պաշտոնապես չի էլ հերքում, որ նման խոցումներ եղել են։

Իսրայելական կողմից տարածվում են բացառապես քաղաքացիական ենթակառուցվածքին հարվածների հետևանքով պատճառված վնասների կադրեր։

Իսրայելն ունեցել է իր պատմության ամենածանր գիշերներից մեկը, եթե ոչ ամենածանրը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30