Իրանագետ Արտյոմ Տոնոյանի «Caspian Frontiers» տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք.
X-ում շատ ուշագրավ գրառում է կատարել Իրանում հանրային կարծիքի ձևավորող, պահպանողական թևին հարող Սալար Սեյֆոդդինը։
Գրառման հասցեատերերը հավանաբար Իրանի բարեփոխական թևի ներկայացուցիչներն են և հատկապես Հասան Ռոհանի կառավարությունը, ում իշխանության օրոք էր տեղի ունենում 2020թ. Արցախյան պատերազմը։
Գրառման հայերեն թարգմանությունը ստորև.
Կարդացեք նաև
Ինչ շուտ մոռացաք չէ՞ այն օրը, երբ ասում էիք, թե Ղարաբաղը Բաքվինն է, և չէիք ուզում հասկանալ, որ այդ տարածքը Իսրայելի կողմից է կառավարվելու։
Իհարկե, մենք նման իրավունք ոչ ոքի չենք տալու, որ փորձեն Ատրպատականը պոկել [Իրանից], բայց այս ժողովուրդը նաև ձեր նմանների և Աբբաս Մալեքիների հետ պետք է հաշվեհարդար տեսնի։