Ինչպես տեղեկանում ենք Риа Новости լրատվականից, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կրկին հեռախոսազրույց են ունեցել, հայտնել է Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը։ Պետությունների ղեկավարները քննարկել են Մերձավոր Արևելքում իրավիճակի սրումը և ուկրաինական հակամարտության կարգավորումը։
Պուտինը դատապարտել է Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացված գործողությունը և լուրջ մտահոգություն հայտնել հակամարտության հնարավոր սրման վերաբերյալ։
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը կոնկրետ քայլեր է առաջարկել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների համար։
Ռուսաստանի նախագահն իր ամերիկացի գործընկերոջը տեղեկացրել է Իսրայելի վարչապետի և Իրանի նախագահի հետ հեռախոսազրույցների մասին։
Թրամփը Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը գնահատել է որպես շատ մտահոգիչ։