Իրանագետ Վարդան Ոսկանյանի տելեգրամյան գրառումը
Իրան-Իսրայել հակամարտության մեջ երկու կողմերն էլ արդեն իսկ ցույց են տվել, որ ունեն ուժեղ և խոցելի կետեր։
Իրանի հիմնական խոցելի կետերից մեկը դաշնակիցների բացակայությունն է, և Թեհրանը փաստացիորեն դիմակայում է ԱՄՆ-ի (և ոչ միայն) լիակատար ռազմատեխնիկական, տնտեսական, դիվանագիտական և քարոզչական աջակցությունը վայելող Թել Ավիվին։
Իսրայելի հիմնական խոցելի կետը փաստացիորեն դարձել է հենց ՀՕՊ համակարգը, որը, չնայած 2025թ. էլ ավելի էր հագեցվել, սակայն, այսուհանդերձ զգալիորեն հաղթահարելի է իրանական հրթիռների համար։