Այսօր Օմանում ԱՄՆ-Իրան միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններ չեն լինի։ Դրա փոխարեն Արաբական ծովում տեղի ունեցավ խոշոր իրադարձություն։ Իրանը այնտեղ հայտնաբերեց Իսրայելի համար աշխատող բրիտանական լրտեսական նավ և ստիպեց այն հետ դառնալ։
Դրան հաջորդեց Քաթարից Լոնդոն ուղղված նախազգուշացնող հեռախոսազանգը. «Մենք դատապարտում ենք Իսրայելի ռեժիմի հարձակումները Իրանի վրա և զգուշացնում ենք այդ ագրեսիվ և անօրինական գործողությունների հետևանքների, այդ թվում՝ լայնածավալ տարածաշրջանային պատերազմի ռիսկի մասին»։
Պետք է նշել, որ աշխարհի հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) 20%-ը արտադրվում է Կատարի կողմից, որը այն արտահանում է Հորմուզի նեղուցով։ Այս Ծովային անցումը, որով անցնում է համաշխարհային նավթային առևտրի 20%-ը, Իրանը կարող է ցանկացած պահի փակել։
Եվ այդ դեպքում դա կլինի (նոր) տնտեսական աղետի սկիզբ Եվրոպայի, ինչպես նաև այլ երկրների համար։ Նավթի արդեն իսկ բարձրացող գինը կարող է հասնել նոր բարձունքների՝ բացասաբար ազդելով ընկերությունների վրա, որոնք ստիպված կլինեն կրճատել իրենց աշխատուժը։ Ինչ վերաբերում է Bitcoin-ին, այն կարող է գրանցել կտրուկ անկում։
Կարդացեք նաև
Ավելին, Եվրոպան խեղդվելու է միգրացիոն հոսքերի նոր ալիքների տակ, եթե տարածաշրջանը պայթի։ Եվ այս անգամ այլևս հնարավոր չի լինի զսպել միգրանտներին Թուրքիայում, որն ինքն էլ սնանկացման եզրին է… Հարց. արդյո՞ք Եվրոպան ունի հետաքրքրություն և միջոցներ նոր պատերազմի մեջ խրվելու համար։
Ինչ վերաբերում է Դոնալդ Թրամփի՝ (դատարկված) Գազան Ռիվիերայի վերածելու ծրագրին, ԱՄՆ-ն այսպիսով հնարավորություն կունենա մոտենալ Լևիաթանի գազի պաշարներին, որոնք Իսրայելը հայտնաբերել է 2010 թվականին Գազայի մոտ։
Այդ ժամանակվանից ի վեր մենք ականատես ենք եղել «Արաբական գարնանը» (2011), Արցախի օկուպացիային (2023), Սիրիայի անկմանը (2024) և երեք տարանցիկ նավահանգիստների՝ Լաթաքիայի, Բեյրութի, Ղազայի՝ բացառությամբ Հայֆայի ոչնչացմանը։ Հենց Հայֆայի վրա է Իրանը կենտրոնացրել իր հարվածները, որի ենթակառուցվածքներն այժմ թիրախավորվում են։
Տեքստը` Աննա ԱԶՆԱՈՒՐԻ