Իրանագետ Վարդան Ոսկանյանի տելեգրամյան գրառումը
Իրան-Իսրայել հակամարտության տեղեկատվական-քարոզչական ուղեկցման գործում կողմերը որդեգրել են բոլորովին տարբեր քաղաքականություններ։
Հաշվի առնելով Իրանի ահռելի տարածքը և բնակչության մեծ թիվը, իրանական պատերազմական գրաքննությունն աշխատում է շատ ավելի բաց ռեժիմով՝ հաղորդելով իսրայելական հարվածների հետևանք խոցումների և վնասների մասին, քանի որ դա թաքցնելը լինելու է անարդյունավետ՝ պատկերավոր ասած, մոտ «90 միլիոն արդիական սմարթֆոնների երկրում»։
Իսրայելի պարագայում երկրի տարածքի փոքրութունը և բնակչության գրեթե 10 անգամ ավելի քիչ քանակը համեմատաբար հարմարավետ պայմաններ է ստեղծում ավելի խիստ ռազմական գրաքննություն ապահովելու առումով, ինչի արդյունքում տեղեկատվություն է սպրդում, իսկ հաճախ նաև միտումնավոր տարածվում գրեթե միայն քաղաքացիական ենթակառուցվածքների խոցման վերաբերյալ։
Կարդացեք նաև
Այս առումով ուշագրավ է, որ իսրայելական պատկան ծառայությունները երեկ պահանջել էին Իսրայելի արաբ բնակիչներից լքել ռազմական ենթակառուցվածքներին մոտ իրենց տները՝ հավանաբար երկու նպատակով. նախ՝ որպեսզի ապահովագրեն դրանք տեղային մակարդակի ենթադրվող դրոնային հարվածներից և հնարավորինս բացառեն այդ օբյեկտներին հարվածների վերաբերյալ տեղեկատվության արտահոսքը։