ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Այսօրվա հայաստանյան իրականության մեջ լրիվ նորմալ երևույթ է դարձել լրագրողներին հարվածելը, թևերը ոլորել ԱԺ-ից հանելը, պետական պաշտոնյայի կողմից բուլինգի ենթարկելը, վիրավորելը և այլն:
Սրանք չեն ուզում հասկանալ, որ էս մարդիկ իրենց գործն են անում՝ լուսաբանում, հանրությանն իրազեկում են տեղի ունեցող իրադարձությունները, պարզաբանում՝ անհասկանալին:
Էսօր Քասախում բերետի յաշմայական պահվածքը հերթական անգամ ապացուցեց, որ սրանք ենիչերիից ու միջնադարյան մամլուքից միայն հագուստով են տարբերվում: Սովետի ժամանակ «восьмой полк» կար, որն իր վայրագություններով ու անմարդկային պահվածքով էր հայտնի, սրանք դրանց լեվըլը վաղուց տվել-անցել են:
Կարդացեք նաև
Սրա հետևանքն էլ է պարզ. մի հատ «ծառայողական քննություն» կսարքեն, մի քանի ամիս հանրության աչքի չի երևա ու ամեն ինչ կանցնի, կգնա: Բայց իրականում հարցն այդպես էլ չի փակվում. այն դառնում է պետական մակարդակով հանդուրժված անպատժելիության հերթական դրսևորում»։
ԱԺ «ՔՊ» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը
Իրավապահները պարտավոր են պահպանել ինքնատիրապետումն ու օրենքի տառը՝ անկախ նրանից, թե որքան սուր է լրագրողի հարցը:
Մերի Մանուկյանի նկատմամբ կիրառված բռնությունը խիստ դատապարտելի է, և վստահ եմ, որ կստանա համապատասխան գնահատական: