Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ կառավարությունը պարտավոր է հրաժարվել սերտիֆիկատների ոչ արդյունավետ ծրագրից, ձևավորել իրական փոխհատուցման համակարգ. արցախցի. «Ապառաժ»

Հունիս 16,2025 14:42

«Ապառաժ». Արցախից տեղահանվելուց հետո Ժորա Հայրապետյանը ընտանիքով բնակություն է հաստատել Սյունիքի մարզի Գորիս քաղաքում։

Նա սովորում է Գորիսի պետական համալսարանի Իրավագիտության բաժնում․ անընդունելի է համարում ՀՀ կառավարության վարած քաղաքականությունն Արցախից բռնատեղահանված բնակչության հանդեպ։

-Առավել խնդրահարույցներից է կառավարության կողմից ներդրված բնակարանային սերտիֆիկատների ծրագիրը, որը անընդունելի է ինչպես իր բովանդակությամբ, այնպես էլ իրական կիրառման հնարավորություններով։ Այս ծրագիրն առերևույթ ներկայացվում է որպես փոխհատուցման մեխանիզմ, սակայն իրականում չունի գույքային իրավունքի համարժեքության երաշխիք, չի ապահովում շուկայական արժեքով փոխհատուցում և չի դիտարկվում որպես փոխհատուցում բռնի կերպով կորցված անշարժ գույքի համար։ Բացի այդ, այն ենթադրում է՝ պայմանավորվածություններ, որոնք մերժում են բռնի տեղահանման ենթարկված անձանց ամբողջական իրավունքների վերականգնումը՝ դարձնելով նրանց ապագան կախված շուկայի տատանումներից և փաստացի դնում պետական վերահսկողությունից դուրս։

Ժորա Հայրապետյանը կարծում է, որ ՀՀ կառավարությունը մինչ օրս չի ապահովել բռնի տեղահանված արցախցիների ժամանակավոր կացարանների վարձավճարների, կոմունալ և կեցության ծախսերի փոխհատուցման համակարգված, համապարփակ ծրագիր, ինչը սոցիալական լուրջ լարում է առաջացրել տեղահանված բնակչության շրջանում։

– Այս պայմաններում ՀՀ կառավարությունը պարտավոր է անհապաղ հրաժարվել սերտիֆիկատների ոչ արդյունավետ և ձևական ծրագրից, ձևավորել իրական փոխհատուցման համակարգ՝ հիմնված Արցախի կադաստրային տվյալների վրա, առանց քաղաքացիության պարտադրանքի փոխհատուցման ծրագիր մշակել Արցախցիների բնակարանային ապահովման համար և համապատասխանեցնել իր գործողությունները ինչպես ՀՀ Սահմանադրության, այնպես էլ միջազգային մարդասիրական ու մարդու իրավունքների նորմերին։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30