Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու տարի է, ինչ Արմեն Աշոտյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները ընթանում են ամենաբիրտ ու անօրինական մեթոդներով. Աննա Մկրտչյան

Հունիս 16,2025 17:28

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը

Երկու տարի է, ինչ Արմեն Աշոտյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները ընթանում են ամենաբիրտ ու անօրինական մեթոդներով, կալանքով: Երկու տարի է, ինչ պարոն Աշոտյանի հիմնարար իրավունքները կոպտագույն ձևով ոտնահարվում են: Չկա արդարադատություն, պաշտպանության արդյունավետ մեխանիզմներ իրականացնելու անգամ տեսական հնարավորություն, որովհետև նիկոլաստրուկ համակարգի ստացած հրահանգը շատ հստակ է:

Միգուցե երկու տարին շատերի համար ուղղակի թիվ է: Բայց միայն վերջին երկու տարիների ընթացքում Արցախը հայաթափվեց և ամբողջությամբ հանձնվեց թուրքին, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը դարձավ ոչ առաջնային հարց, իսկ Հայաստանի սահմանները առուծախի առարկա:

Հայաստանում տասնյակներով բանտարկվեցին անմեղ մարդիկ, բանտարկվեցին միայն նրա համար, որ պայքարում են Հայաստանի Հանրապետություն ունենալու համար, պայքարում են մեր երկիրը դավաճանածների դեմ:

Պարոն Աշոտյան, այս ամենը վաղ թե ուշ ավարտվելու է: Ավարտվելու է և՛ մեր պետության, և՛ Ձեր նկատմամբ հալածանքը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30