«Ազատություն». «Մեծ յոթնյակը» (Մեծ Բրիտանիա, Կանադա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Ճապոնիա և ԱՄՆ) երկուշաբթի տարածած հայտարարությամբ շեշտել է, որ Իրանը չպետք է երբևէ ունենա միջուկային զենք, իսկ Իսրայելն ունի ինքնապաշտպանվելու իրավունք։
G7-ի առաջնորդները, ընդգծելով «քաղաքացիական բնակչության պաշտպանության կարևորությունը», հույս են հայտնել, որ Իրանի շուրջ ճգնաժամի հանգուցալուծումը կարող է նպաստել ավելի լայն զինաթափման և լարվածության նվազեցման Մերձավոր Արևելքում, այդ թվում նաև Գազայում հրադադարի հաստատմանը։
«Մեծ յոթնյակի» հանդիպմանը մասնակցող ԱՄՆ նախագահը նախատեսվածից շուտ է լքել հավաքը:
G7-ի հայտարարությունց կարճ ժամանակ անց Թրամփը սոցիալական մեդիայում կոչ է արել Թեհրանի բնակիչներին անմիջապես լքել քաղաքը։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: