Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ նավթի, գազի պաշարներ ունենք, ոչ բամբակի դաշտեր, ՀՀ-ի արագ զարգացման գաղտնիքը ո՞րն է»․ Գեղամ Նազարյանը՝ ֆինանսների նախարարին

Հունիս 17,2025 14:11

«Նշեցիք, որ Հայաստանն աշխարհի համեմատ ավելի արագ է զարգանում, հաճելի է լսել սա, բայց գաղտնիքը ո՞րն է՝ չունենք հզոր արտադրություն, նավթի կամ գազի պաշարներ, բամբակի դաշտեր, ու այսպիսի փաստի առաջ ենք կանգնած․ գաղտնիքը ո՞րն է աշխարհի համեմատ արագ զարգանալու»,-խորհրդարանում դիմելով ՀՀ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին՝ հարցրեց պատգամավոր Գեղամ Նազարյանը։

Վահե Հովհաննիսյանը պատասխանեց․ «Եթե մենք դասավորենք բոլոր պետություններին՝ ըստ ՀՆԱ-ի, ապա ՀՀ-ն այս ընթացքում 40 կետով առաջ է անցել։ Իմ կարծիքով՝ դրա պատճառն այն է, որ մենք ունենք հսկայական չիրացված պոտենցիալ, որը ժողովրդավարության պայմաններում հնարավոր է դառնում իրացնել։ Դրա համար եմ ասում՝ եթե մենք ճիշտ որոշումներ կայացնենք, այդ պոտենցիալն էլ ավելի կկարողանանք բացահայտել և ՀՀ-ն բերել լրիվ ուրիշ զարգացվածության մակարդակի։ Ունենք տաղանդավոր մարդիկ, որոնց համար լավ պայմաններ պետք է ստեղծել գործելու համար։ Հարկային քաղաքականությունը դրա կարևոր բաղկացուցիչներից մեկն է»։

Գեղամ Նազարյանը նաև հետաքրքրվեց՝ Իրանի նկատմամբ իրականացվող այս դատապարտելի ագրեսիայի պայմաններում հաշվարկե՞լ եք, կամ հաշվարկո՞ւմ եք հնարավոր ազդեցությունները ՀՀ-ի տնտեսության վրա: Նախարարը պատասխանեց․ «Ֆինանսների նախարարությունում դեռ սցենարներ չենք մշակել, դեռ անորոշությունները շատ են։ Հենց զգանք՝ ազդեցությունների կոնկրետությունը տեսանելի է, բնականաբար, համապատասխան վերլուծությունները կներկայացնենք կառավարությանը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի տելեգրամյան ալիքից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30