ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե իսրայելա-իրանական պատերազմով պայմանավորված՝ ՀՀ իշխանություններն Անվտանգության խորհրդի նիստ հրավիրե՞լ են, ինչ ռիսկեր են առկա։ «Իսկ դուք ի՞նչ գիտեք, որ նիստ չեն հրավիրել։ Կառավարությունը տարբեր ֆորմատներ ունի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրելու, դրանք կարող են լինել հրապարակային, կարող են լինել ոչ հրապարակային։ Եթե ձեր հարցի բովանդակությունն այն է, թե արդյոք ՀՀ կառավարությունը տվյալ իրավիճակի բխող ռիսկերը գնահատո՞ւմ է, ունի՞ տարբեր սցենարներ՝ այո»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռուբինյանը հավելեց՝ երբ մի երկրի հարեւան երկրում ռազմական գործողություններ են, դա ինքնին սպառնալիք է տարածաշրջանային կայունությանը։ Եվ դրանից բխող տարբեր սցենարներ կարող են լինել։ «Ես հիմա չեմ կարծում, որ մենք պետք է խոսենք այդ սցենարներից, որովհետեւ հիմա իմաստ չունի սպեկուլյացիաներ անել, բայց կառավարությունը պատրաստ է տարբեր սցենարների։ Ընդհանրապես, երբ տարածաշրջանում ռազմական գործողություններ են, դա ստեղծում է ապակայունացման ռիսկեր»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ