Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ բուհերում օտարերկրյա ուսանողների կրթություն ստանալու հնարավորություններն ընդլայնելու աշխատանքներ են տարվում. Արթուր Մարտիրոսյանը՝ Իրաքի դեսպանության գործերի հավատարմատարին

Հունիս 17,2025 16:19

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի հավատարմատար Ալի Աբդ ԱլՔարիմ Ուտավինի գլխավորած պատվիրակությանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունել է Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի հավատարմատարին՝ կարևորելով երկու պետությունների շարունակական և արդյունավետ փոխհամագործակցությունը ԿԳՄՍ նախարարության համակարգման ոլորտներում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Երևանում կայանալիք Հայաստանի Հանրապետության և Իրաքի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում ԿԳՄՍ ոլորտներում առնչվող հարցերը: Մասնավորապես՝ քննարկվել են երիտասարդության և սպորտի ոլորտներում երկկողմ համագործակցության հուշագրի նախապատրաստական աշխատանքները։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև օտարերկրյա ուսանողներին տրամադրվող կրթաթոշակային միջպետական ծրագրերին:

Այս համատեքստում Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է, որ Հայաստանում աշխատանքներ են իրականացվում՝ ընդլայնելու ՀՀ բուհերում օտարերկրյա ուսանողների կրթություն ստանալու հնարավորությունները։ Մասնավորապես՝ ներդրվել է օտարերկրյա դիմորդների հայտադիմումների ընդունելության fs.emis.am էլեկտրոնային համակարգ, որը նպատակ ունի առավել հեշտացնել դիմելու գործընթացը։

Կողմերը կարևորել են նաև միջմշակութային հաղորդակցության ակտիվացումն ու ընդլայնումը, ինչպես նաև անդրադարձել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի։

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ  ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30