Լրահոս
Օրվա լրահոսը

«Մանրամասներ մի հարցրեք»․ Սերժ Սարգսյանը Բագրատ սրբազանի հետ չի հանդիպել

Հունիս 17,2025 18:05

«Քաղաքական գործունեություն է, իրենք այդպես են որոշել»,- ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գնահատականն է իմպիչմենտի վերաբերյալ «Հայաստան» խմբակցության դիրքորոշման վերաբերյալ։

Այսօր դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում Սերժ Սարգսյանն ասաց, որ իմպիչմենտի գործընթացով բոլոր աշխատանքները զուգահեռաբար մեկնարկած են․ «Մանրամասներ մի հարցրեք»։

Նախագահ Սարգսյանը միայն ասաց, որ «Սրբազան» պայքարի առաջնորդ Բագրատ Սրբազանի հետ ինքը չի հանդիպել՝ գործընթացը քննարկելու համար, բայց նրա հետ հանդիպում-քննարկումներ եղել են։

Պատասխանելով Եկեղեցուն եւ եկեղեցականներին թիրախավորելու մասին հարցին էլ Սերժ Սարգսյանն ասաց, որ իր կարծիքն այդ առնչությամբ արտահայտել է եւ նոր հարցերը նոր պատասխաններ չեն ենթադրում։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30