Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրապետականը սատարում է ազգային բարերար Սամվել Կարապետյանին. Էդուարդ Շարմազանով

Հունիս 17,2025 20:25

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ՀՀԿ-ն խստորեն դատապարտում է Սամվել Կարապետյանի դեմ ռեժիմի գործողությունները։

Կապիտուլյանտների ռեժիմի կողմից ազգային բարերար Սամվել Կարապետյանի դեմ քայլերը դատապարտելի են ։

Որպես ՀՀԿ ԳՄ ներկայացուցիչ,խստորեն դատապարտում եմ նիկոլիստական հակազգային ու հակապետական ռեժիմի կողմից բարերար Սամվել Կարապետյանի դեմ գործողությունները։

Ռեժիմի այս քայլերը շարունակությունն են ազգային ինքնության դեմ նրանց կողմից սանձազերծած պատերազմի։

Կարապետյանը ոչ միայն Հայ Եկեղեցու մեծագույն բարերարներից է,այլ նաեւ Հայաստան -Արցախ -Սփյուռք եռամիասնության ջատագովը։

Նիկոլիստական ռեժիմի այս հարձակումը անթույլատրելի  է։

Հանրապետականը սատարում է ազգային բարերար Սամվել Կարապետյանին  ու հաստատակամ է վճռականորեն շարունակելու նիկոլիզմի դեմ պայքարը մինչեւ հաղթական ավարտ։

Հայկը չի պարտվելու ոսոխ Բելին»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30