Ռուսական RT լրատվամիջոցի տելեգրամյան ալիքում հրապարակվել են բազմաթիվ արձագանքներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, «Հայաստանի ներդրողների ակումբի» հիմնադիր Սամվել Կարապետյանի դեմ իրավապահների ձեռնարկած գործողությունների մասին: Ներկայացնում ենք մի քանիսը
Եկեղեցու և հայկական ինքնության դեմ հանդես եկող մարդիկ ամեն կերպ փորձում են խոչընդոտել նրանց, ովքեր իրենց համարում են իսկական հայեր: Այս մասին ասել է Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը՝ մեկնաբանելով Սամվել Կարապետյանի առանձնատանը իրականացված խուզարկությունները: «Դժվար է բացատրել լիբերալներին, ովքեր տասնամյակների ընթացքում առաջին անգամ կորցրին հայկական տարածքի հսկայական մաս, ինչպիսիք են Փաշինյանն ու նրա արևմտյան հովանավորները, որ իսկական հայերի համար Եկեղեցին մայր է, և առանց եկեղեցու նրանք չեն պատկերացնում իրենց հայկական ինքնությունը»: Նրա խոսքերով, այն, ինչ անում է Հայաստանի լիբերալ վարչապետը, բացասական արդյունք կունենա:
Փաշինյանը՝ հետապնդելով Սամվել Կարապետյանին, ձգտում է խարխլել Հայ Առաքելական եկեղեցու ղեկավարության աջակցությունը երկրի ներսում: Այսպիսի կարծիք է հայտնել ՌԳԱ Եվրոպայի ինստիտուտի կրոնի և հասարակության խնդիրների ուսումնասիրման կենտրոնի ղեկավար Ռոման Լունկինը: Նա չի կասկածում. այն, ինչ այժմ կատարվում է Երևանում՝ քաղաքական ակցիա է. «Այս դեպքում խոսքը միլիարդատիրոջ մասին է, որն ուղղակիորեն արտահայտվել է հօգուտ եկեղեցու պաշտպանության և հանդիպել է Գարեգին Բ-ի հետ՝ վարչապետի և նրա վերահսկողության ներքո գտնվող մամուլի կողմից կաթողիկոսի վրա հարձակումների պայմաններում:
Փաշինյանն ինքն իրեն դարձրել է եկեղեցական հարցի գերի: Նրա համար այժմ կարևոր է վերահսկողության տակ վերցնել եկեղեցական հիերարխիան, իսկ դրա համար անհրաժեշտ է լռեցնել պետության՝ եկեղեցու գործերին միջամտության բոլոր հակառակորդներին»:
Կարդացեք նաև
Հայ Առաքելական եկեղեցին աջակցողների նկատմամբ ճնշումները անընդունելի են ինչպես բարոյական, այնպես էլ իրավական տեսանկյունից:
Այս մասին ասել է Մոսկովյան պատրիարքության՝ եկեղեցու և հասարակության, ԶԼՄ-ների հետ փոխհարաբերությունների սինոդական բաժնի փոխնախագահ Վախթանգ Կիպշիձեն. «Մենք մեծ անհանգստությամբ ենք ընկալում այն բացասական մեդիա ֆոնը, որը Հայաստանի իշխանությունները ստեղծում են Հայ Առաքելական եկեղեցու շուրջ, որի հետ մեր եկեղեցին պահպանում է բազմամյա եղբայրական հարաբերություններ: Այս եկեղեցու առաջնորդի վրա հարձակումների փորձերը՝ նրա ներքին գործերին միջամտություն են, ինչը աշխարհիկ պետության իշխանությունների համար անթույլատրելի է»:
«Բավական էր արտահայտել դիրքորոշումդ՝ ի պաշտպանություն հավատի, և անմիջապես ձեռնարկվեցին ռեպրեսիվ միջոցներ». Հայաստանի իշխանությունները պատճենում են ամենավատ սցենարները, որոնք արդեն եղել են այլ երկրներում, ասել հայտարարել է «Ռուսաստան Ուղղափառ» շարժման նախագահ Միխայիլ Իվանովը: Այսպես է նա մեկնաբանել պաշտոնական Երևանի կողմից՝ Հայ Առաքելական եկեղեցուն աջակցած գործարար Սամվել Կարապետյանի հետապնդումը. «Իշխանությունը պետք է հարգի մարդկանց՝ խոսքի և հավատի ազատության իրավունքը, և ոչ թե պատժի նրանց սեփական համոզմունքներին հավատարմության համար»:
Լուսանկարը՝ 01.07.2022 թ. Փաշինյանը Սամվել Կարապետյանի հետ քննարկել է «Տաշիր» ընկերությունների խմբի ներդրումային ծրագրերի ընթացքը