Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի Սահմանադրությամբ՝ մինչև նորընտիր նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը Հանրապետության նախագահի լիազորություններն իրականացնում է ԱԺ նախագահը. հայտարարություն

Հունիս 18,2025 15:28

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ 

2025թ. մայիսի 21-ին լրացել է Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնավարման ժամկետը՝ Սահմանադրության 88-րդ և 168.1-րդ հոդվածների համաձայն։

Հանրապետության նախագահի թեկնածուի առաջադրում և ընտրություն առայժմ չեն կայացել՝ պայմանավորված հետևյալ հանգամանքներով.

🔷Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիան, Արցախի օկուպացիան և Արցախի ժողովրդի բռնի տեղահանության հետևանքով ստեղծված իրավիճակը,

🔷Հայաստանի իշխանությունների որդեգրած դիրքորոշումները՝ արցախյան հակամարտության կարգավորման և Արցախի պետական ինստիտուտների գործունեության, ինչպես նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակը,

🔷Տարածաշրջանում առկա անվտանգային միջավայրը և դրանից բխող մարտահրավերներն ու սպառնալիքները։

🔷ԱՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի համաձայն՝ Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում մինչև նորընտիր նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը Հանրապետության նախագահի լիազորություններն իրականացնում է Ազգային ժողովի նախագահը:

 «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցություն

 «Միասնական հայրենիք» խմբակցություն

 «Արդարություն» խմբակցություն 

«ՀՅ Դաշնակցություն» խմբակցություն 

«Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30