Լրահոս
Պետության համը
Օրվա լրահոսը

Այսօր Արմեն Աբազյանն է, վաղը՝ դուք, այսօր Սամվել Կարապետյանն է, վաղը՝ դուք։ Քանի ուշ չէ, դադարե՛ք ծառայել այս իշխանություններին. Մանե Թանդիլյան

Հունիս 18,2025 16:05

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը

Մենք կանգնած ենք խիստ վտանգավոր իրականության առաջ

Հայաստանի Հանրապետությունում ձևավորվել է մեկ անձի իշխանություն՝ յուրացնելով պետական կառավարման բոլոր ճյուղերը և մերժելով ցանկացած այլախոհություն։ Նիկոլ Փաշինյանն իր հայտարարություններով և գործելաոճով իրացնում է «Պետությունը ես եմ» հայտնի սկզբունքը․ եթե խոսում ես իր դեմ, ապա խոսում ես պետության դեմ։

Այսօր այլևս կասկած չկա, որ պետության կառավարումը մոնոպոլիզացվել է մեկ անձի կողմից, որի միակ մոտիվացիան իշխանության պահպանումն է՝ անձնական անձեռնմխելիությունն ապահովելու համար։ Հասարակության մեջ կուտակվող արդարացի դժգոհությունը նրանք փորձում են ճնշել վախի, պիտակավորման, հայհոյանքի միջոցով՝ մոռանալով, որ ժողովրդին հնարավոր չէ երկար ժամանակ լռեցնել։

Հայաստանում իշխանությունը ծառայում է ոչ թե ժողովրդին, այլ մի խումբ անձանց անձնական շահերին և որևէ համագործակցությունն այդ իշխանության հետ ուղիղ մասնակցություն է ժողովրդի դեմ կատարվող հանցագործությունների։ Հետևաբար, պետական համակարգի աշխատողնե՛ր, այսօր Արմեն Աբազյանն է, վաղը՝ դուք, տնտեսվարողնե՛ր՝ այսօր Սամվել Կարապետյանն է, վաղը՝ դուք։ Քանի ուշ չէ, դադարե՛ք ծառայել այս իշխանություններին։ Վաղը ուշ կլինի։ Ոչ ոք չի փրկվելու «ես իմ գործն էի անում» կամ «ես ծառայում էի պետությանը» եզրույթներով․ այսօր պետությունը ոչ թե ձեր ծառայության, այլ ձեր օգնության կարիքն ունի։

Հիշեք, որ ժողովուրդը չի մոռանալու ձեզ, ՔՊ ռեժիմին պահողներ և նրանց հետ համագործակցողներ։ Ժամանակը հասունացել է․ Հայաստանը ազատագրվելու է բռնապետական ռեժիմից, երկրում հաստատվելու է խոսքի, մտքի և խղճի ազատություն, իսկ այս խմբակը կանգնելու է դատաստանի առաջ՝ երկրային և երկնային։
Քաղաքացիական համերաշխության և համարձակության միջոցով մենք կարող ենք վերադարձնել պետությունը ժողովրդին։

Հ․Գ․ Հատուկ ՔՊ «պալատական վերլուծաբանների» համար․ չմոռանաք սա սքրին անել, տարածել, գրել` 5-րդ շարասյուն, պուծինի մարդ, փողերը լափած, դարակազմիկ «վերլուծություններ» արեք, ես ձեր երևակայության հետ չեմ մրցի, բայց հիշեք․ ցուցակված եք։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30