Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցի օգտատերերը համարում են, որ Սևանն Ադրբեջանի համար պետք է լինի ներքին լիճ և ոչ թե սահմանագիծ

Հունիս 18,2025 16:16

Իրանագետ Արտյոմ Տոնոյանի «Caspian Frontiers» տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք.

🔷 Երեկվանից սոցիալական ցանցերում Ադրբեջանի պանթյուրքական շրջանակների կողմից տարածվում է մի քարտեզ, որը հարուցել է ադրբեջանցի բազմաթիվ օգտատերերի զայրույթը։

🔷 Զայրույթի պատճառներից մեկն այն է, որ քարտեզի վրա Ադրբեջանի հյուսիսարևմտյան սահմանը եզերված է Սևանա լճի արևելյան ափերով։ Իսկ օգտատերերի կարծիքով դա «դավաճանություն է Ադրբեջանի պատմության և ազգային շահերի նկատմամբ»։

🔷 Այս օգտատերերը համարում են, որ Սևանն Ադրբեջանի համար պետք է լինի ներքին լիճ և ոչ թե սահմանագիծ։

🔷 Հանրային ցասման պատճառներից մեկն էլ այն է, որ քարտեզում տեղ չեն գտել Թուրքիայի Հանրապետության բազմաթիվ բնակավայրեր, որոնք նույնպես Ադրբեջանում համարում են «պատմական Ադրբեջանի մաս»։

🔷 Այդ բնակավայրերի թվում նշվել են Վանը, Դիարբեքիրը, Կարսը, Իգդիրը և այլ քաղաքներ։

🔷 Քարտեզը հրապարակվում է կից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30