«Ես հոգևոր զգացմունքներ ունեցող մարդ եմ, և դա երբեք չեմ էլ թաքցրել։ Սուրբ Զատիկի և Սուրբ ծննդյան ուղերձ եմ հղում, ես սաղմոս եմ արտասանում, իմ հոգևոր զգացումները երբեք չեմ թաքցրել»,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը հարցրեց՝ ընդհանրապես արդյոք եկեղեցին իրավունք ունի՞ ծավալել այն գործունեությունը, որը վերջին տարիներին ծավալում է:
Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Եկեղեցին քաղաքականությամբ զբաղվում էր 2020-ին, 2021-ին, 2022-ին, 2023-ին և 2024 թվականին։ Այդ հարցերի մասին չեմ խոսել։ Ինչո՞ւ եմ հիմա խոսում, քանի որ հիմա ես առերեսված եմ փաստի հետ, որ որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ և նաև՝ որպես վարչապետ չեմ կարող կիսել իմ երկու բնությունները՝ առերեսվել եմ փաստի հետ, որ մեր սրբության սրբոցում տեղի է ունենում պղծություն»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ