«Բուհերի քաղաքականացման վերաբերյալ մեկ նախադասություն կասեմ՝ ուղղակի չի կարելի, կրթական համակարգը վերջապես շնչում է, մարդիկ օձիք են թափ տալիս։ Կրթական համակարգը վերջապես զբաղվում է կրթությամբ։ Իսկ ովքեր խոսում են բուհերի կուսակցականացումից, թող գնան տեսնեն՝ ինչպես են բուհերի շենքերը տվել կուսակցական գրասենյակների տակ»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ժաննա Անդրեասյանն անդրադարձավ նաեւ Ակադեմիական քաղաքի մասին մեկնաբանություններին։ «Մենք այսօր Ակադեմիական քաղաքի մասին խոսում ենք, երբ հիմնական հարցադրումները հնչում են՝ արդյոք քաղաքը կլինի 2030 թվականի ապրիլի 1-ին, թե՞ ապրիլի 28-ին։ Եթե մենք միասին հասել ենք խոսակցության այն մակարդակին, որ քննարկվում է՝ քանի ամիս առաջ ու հետո է քաղաքը լինելու, մի բան այդտեղ անվիճելի է՝ քաղաքը լինելու է։ Իսկ որ լինելու է, դա վկայում է մեր ընթացիկ աշխատանքը միջազգային ամենահեղինակավոր կազմակերպությունների հետ, որոնք առաջին անգամ չէ, որ նման քաղաք են կառուցել։ Եվ ես վստահ եմ, որ կարճ ժամանակ հետո մենք նաեւ կոնկրետ աշխատանքներ ենք տեսնում Ակադեմիական քաղաքի տարածքում։ Աշնանն էլ կունենանք մեծ կոնֆերանս, բոլոր թերահավատներին հրավիրում ենք»,- նշեց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ