Լրահոս
Օրվա լրահոսը

«Սամվել Կարապետյանն ըստ էության ասում է՝ իհարկե, իմ սեփականությունը իմ համար շատ կարեւոր է, բայց եթե խոսքը իմ ազգային արժանապատվության, իմ եկեղեցու մասին է, դա երկրորդական է դառնում». Գագիկ Մինասյան

Հունիս 18,2025 22:55

Մեկնաբանելով ճանաչված գործարար եւ մեծ բարերար Սամվել Կարապետյանից ՀԷՑ-ը խլելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը «Հայելի» ակումբում ասաց. «Իրեն թվում է, թե կարող է ցանկացած սեփականատիրոջ ծնկի բերել, որ խոսում է այդ սեփականությունը զավթելու մասին: Բայց Սամվել Կարապետյանը իրեն պահում է իսկական հայ մարդու կեցվածքով, որն ասում է ըստ էության հետեւյալը: Իհարկե, իմ սեփականությունը իմ համար շատ կարեւոր է: Բայց եթե խոսքը իմ ազգային արժանապատվության, իմ եկեղեցու մասին է, դա երկրորդական, տասներորդական է դառնում: Եվ փաստորեն ասում է, որ չեք կարող իմ նկատմամբ ճնշում գործադրել, որպեսզի ես չպաշտպանեմ իմ եկեղեցին, իմ սրբությունները: Դրա համար է ինքը ասում, որ թքած ունի այդ սեփականության վրա:

Եթե այդ նույն պահվածքն ունենային մեր մնացած բոլոր հզոր սեփականատերերը, համոզված եմ, որ այսօր մենք այս վիճակում չէինք լինի: Որովհետեւ այս վայ իշխանությունների, այս ազգակործան պատուհասների դեմ յոթ տարիների պայքարի կողքին կլինեին, եւ մենք շատ ավելի արագ կազատվեինք սրանցից: Եթե մեր մնացած սեփականատերերը իրենց պահեին ճիշտ այնպես, ինչպես Սամվել Կարապետյանն է այսօր պահում, այս իշխանությունները այսքան երկար, յոթ տարի չէին կեղեքի: Ես հիմա անուններ չեմ տա, բայց դիմում եմ բոլորին. Օրինակ վերցրեք Սամվել Կարապետյանից, տեսեք, թե ինչպես պետք է իրեն պահի հայ մարդը, երբ ոտնձգում են իր սրբությունների նկատմամբ: Այսպես պետք է իրեն պահի հայ մարդը, հայ շինականը, հայ մտավորականը եւ ցանկացած հայ քաղաքացի: Սա մեր վերջին կռիվն է: Վերջին սրբությունը պետք է պահենք, որպեսզի կարողանանք մնացած կորուստները վերականգնել»:

Անդրադառնալով ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին աշխատանքից հեռացնելուն, Գագիկ Մինասյանն ասաց. «Դա բնական է: Այս չարիքի կառքին լծված բոլոր սպասավորները նույն վախճանն են ունենալու: Երբ նավը սուզվում է, նավի վրայի բոլոր մարդիկ պետք է իմանան՝ իրենք պետք է սուզվեն այդ նավի հետ: Եվ որքան շուտ հեռանան այդ սուզվող  նավից, եւ իրենք կփրկվեն եւ ժողովրդի տառապանքները քիչ կլինեն: Սուզվող նավից հեռացողները պետք է հասկանան, որ իրենց ժամանակը եւս սպառվում է: Եվ որքան շուտ հեռանան, այդքան հեշտ կփրկվեն»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30