Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Կարապետյանի դեմ իրականացվող գործողությունները ակնհայտ քաղաքական հաշվեհարդար են, որոնք թաքնված են իրավական ընթացակարգերի անվան տակ. «Հայաստանը ես եմ» նախաձեռնություն

Հունիս 18,2025 23:44

«Հայաստանը ես եմ» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Անկախ Հայաստանի պետականության կարևոր սյուներից մեկը եղել և մնում է իրավական պետության կառուցումը։ Երբ անհատների կամ կազմակերպությունների կողմից հնչող հոգևոր արժեքների կամ խղճի ազատության դրսևորումը դառնում է քաղաքական հետապնդման առիթ, վտանգվում են ոչ միայն այդ անհատները, այլև՝ պետության ինստիտուցիոնալ կայունությունն ու ժողովրդավարական հեռանկարը։

Այսօր տեղի ունեցողը չի կարելի դիտարկել որպես իրավական գործընթաց։ Սա բացահայտ քաղաքական հաշվեհարդար է՝ իրական դատական ու իրավական կարգի քողի ներքո։

Բիզնես միջավայրը զարգանում է միայն այն պետություններում, որտեղ կա կայունություն, վստահություն իշխանության նկատմամբ և կանխատեսելիություն իրավական համակարգում։ Սակայն երբ գործարարի նկատմամբ հետապնդում է սկսվում միայն այն պատճառով, որ նա արտահայտել է սեփական խղճի ազատությունը՝ աջակցելով Հայ Առաքելական Եկեղեցուն, գործ ունենք ոչ թե տնտեսության առողջացման, այլ՝ քաղաքական բռնաճնշումների վտանգավոր հետևանքների հետ։ Սա հարված է ոչ միայն տնտեսությանը, այլև՝ մասնավոր սեփականության իրավունքին, ներդրումային միջավայրին և երկրի տնտեսական անվտանգությանը։

Այսօր թիրախում է Սամվել Կարապետյանը, վաղը կարող է լինել յուրաքանչյուրս։ Երբ իշխանությունը հատում է այն սահմանը, որտեղ քննադատական կարծիքը հռչակվում է «հանցանք», սա այլևս միայն քաղաքական հարց չէ։ Սա գոյաբանական մարտահրավեր է՝ ժողովրդավարական Հայաստանի համար։

Մենք չենք կարող և չենք պատրաստվում լռությամբ ընդունել, որ պետությունը վերածվի ճնշումների, հետապնդումների, վախի ու միայն սեփական շահերը սպասարկող քաղաքական մեքենայի։

Սամվել Կարապետյանի դեմ իրականացվող գործողությունները ակնհայտ քաղաքական հաշվեհարդար են, որոնք թաքնված են իրավական ընթացակարգերի անվան տակ։ Սա վտանգավոր նախադեպ է՝ բիզնեսի լռեցման, խոսքի ազատության սահմանափակման և հոգևոր արժեքների արժեզրկման գործընթացի շրջանակում։

Այսօր ցանկանում են պետականացնել ոչ միայն ՀԷՑ-ը, այլ նաև՝ ինքնուրույն մտածողությունը։

Մենք խորապես համոզված ենք՝ իշխանությունը պետք է լինի օրենքի ծառա, ոչ թե իր սեփական վախերի տերը։

Ժողովրդավարությունն ու իրավունքների պաշտպանությունը սկզբունքներ են, որոնցից հրաժարվելու որևէ փորձ պետք է ստանա արժանի հակազդեցություն՝ ողջ հասարակության կողմից»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30