Լրահոս
Օրվա լրահոսը

«Պնդում եմ, որ նա միանշանակ համբալ չէ, սակայն ձևավորված կարծիքս այս փուլում բարձրաձայնելը նպատակահարմար չեմ համարում». Արմեն Ավինյան. «Հրապարակ»

Հունիս 19,2025 11:20

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը «գեղի «Opel»-ներով համբալներ» արտահայտության համար դեռևս տարեսկզբին դատի է տվել քաղաքապետ Տիգրան Ավինյանի հորը` Արմեն Ավինյանին։

Օրերս կայացել է դատական նիստը, իսկ Արմեն Ավինյանի փաստաբանը ներկայացրել է իր վստահորդի հայտարարությունը, որտեղ նշվում է, թե գործ ունենք «Ավինյանների ընտանիքի բարի համբավի հաշվին «աղմկահարույց» դատական գործընթացի միջոցով սեփական անձին հայտնիություն ապահովելու, սեփական վարկանիշը բարձրացնելու փորձ կատարելու» հետ: Ըստ Արմեն Ավինյանի, «պատճառներից հիմնականը ուրիշի հաշվին գումար վաստակելու պատեհ առիթը բաց չթողնելն է»:

Որպես օրինակ է բերվում այն, որ 2023 թվականին, երբ արցախցիները բռնի տեղահանվեցին իրենց տներից, ու ՀՀ կառավարությունը մեր հայրենակիցներին սնունդով, ժամանակավոր կացարանով և անհրաժեշտ բժշկական օգնությամբ ապահովելու նպատակով սկսեց իրականացնել մի շարք ծրագրեր, որոնք ուղված էին բռնի տեղահանված անձանց կարիքները հոգալուն, «Գրիգոր Իսկանդարյանը և իր կինը՝ Ռեբեկա Առաքելյանը, բնակվելով Երևանում և համատեղ ունենալով կանխիկ 18 մլն ՀՀ դրամ, չեն խորշել դիմել և ստանալ կարիք ունեցող բռնի տեղահանված անձանց համար նախատեսված օգնությունը, ընդ որում՝ երբեմն ամսական նույնիսկ 10.000 դրամ գումարի չափով՝ դրանով իսկ նվազեցնելով պետության հատկացրած այն գումարը, որով պետք է ապահովվեր իրական կարիք ունեցող անձանց գոյատևումը»:

Վերջում Ավինյանը հայտարարում է. «Հայցվորին սույն հայցադիմումը ներկայացնելուց առաջ ես չեմ ճանաչել և նրա մասին որևէ կարծիք չեմ ունեցել, ուստի համբալ չեմ համարել: Հայցադիմումի ներկայացումից հետո միայն տեղեկացել եմ նման անձի գոյության մասին, ինչպես նաև տեղեկացել եմ նշված և ներկայում չբարձրաձայնվող այլ փաստերին, որոնց հիման վրա հայցվորի մասին ձևավորել եմ հստակ կարծիք: Ներկայում պնդում եմ, որ նա միանշանակ համբալ չէ, սակայն ձևավորված կարծիքս այս փուլում բարձրաձայնելը նպատակահարմար չեմ համարում: Փաստորեն, Իսկանդարյանը հերթական օգնությունը ստանալու մոլուցքի պատճառով իրեն նույնացրել է իմ խոսքում նշված անձի հետ՝ յուրաքանչյուրի փոխարեն դառնալով միակ քանակական միավորը»:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30