Լրահոս
Օրվա լրահոսը

Բրյուսելում ՀՀ դեսպանության համար նոր շենք է գնվել 4.3 միլիոն եվրոյով

Հունիս 19,2025 18:06

ՀՀ կառավարության կողմից կայացված որոշման հիման վրա ավարտին է հասցվել Բրյուսելում Հայաստանի Հանրապետության դեսպանության նոր շենքի գնման գործընթացը։

Դեսպանության նոր շենքն առանձնանում է առաջնակարգ դիրքով և պատմական ճարտարապետությամբ: Այն կառուցվել է 1866-1870 թվականներին և գտնվում է Եվրոպական հանձնաժողովի, Եվրոպական խորհրդարանին, մի շարք այլ եվրոպական հաստատությունների և դիվանագիտական ներկայացուցչությունների հարևանությամբ:

Նոր շենքի ձեռքբերումը զգալիորեն կբարելավի Բրյուսելում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության աշխատանքային միջավայրն ու պայմանները՝ լրացուցիչ խթանելով Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների արդյունավետ իրագործումը ԵՄ քաղաքական կենտրոնում:

Շենքի գնման գործարքի արժեքը կազմել է 4.3 միլիոն եվրո։

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30