Լրահոս
Օրվա լրահոսը

Իսրայել-Իրան. ատոմային աղետի եզրին

Հունիս 19,2025 20:50

Մինչ արևմտյան լրատվամիջոցները կենտրոնանում են իրանական հրթիռների կողմից խոցված իսրայելական հիվանդանոցի վրա, Իրանը ցնցող հայտարարություն է անում, որի մասին բոլորը լռում են։

Այս պատերազմի յոթերորդ օրը, որը չի ցույց տալիս մեղմացման որևէ նշան, Իրանը հայտարարեց խոշոր հեղաշրջման մասին: Թեհրանի խոսքով՝ իր կիբերգործողությունը հաջողությամբ վերահսկողություն է հաստատել Իսրայելի բոլոր ներքին կապի ենթակառուցվածքների նկատմամբ:

Սա ներառում է ջուր, գազ և էլեկտրաէներգիա: Այս գործողության հետևանքների թվում, ըստ տեղեկությունների, 50 տերաբայթ կարևոր իսրայելական տվյալներ են հայտնվել Իսլամական պետության ձեռքում, որը, նաև ոչնչացրել է իսրայելական պահեստավորման սարքերը՝ իր արբանյակային ցանցի հետ միասին:  Ավելի մանրամասն՝ Իրանը հայտարարել է, որ շարքից հանել է

 

  1. Արբանյակային կապի համակարգեր՝ Gilat և Spacecom, Amos, Dror 1 և OFAK արբանյակների կառավարման և մոնիթորինգի կայանները;
  2. Բանակի հետ կապված հարձակողական և պաշտպանական համակարգերի կապի ցանցերը;
  3. Լրտեսության և լսողության հաղորդակցման ցանցերը;
  4. Հաղորդակցման ցանցեր, որոնք կապված են այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են Elbit-ը, Rafael-ը և IAI-ը;
  5. Կապի ցանցեր և կառավարման ու մոնիթորինգի կայաններ, որոնք կապված են կենսականորեն կարևոր ենթակառուցվածքների հետ, ինչպիսիք են ջուրը, գազը և էլեկտրաէներգիան;
  6. Ազգային ցանցային ենթակառուցվածքը և կառավարական հաղորդակցությունը:

 

Կարո՞ղ է սա նախազգուշացում լինել Արևմուտքին վաղը՝ ուրբաթ, 2025 թվականի հունիսի 20-ին, Ժնևում Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Գերմանիայի, ԵՄ-ի և Իրանի միջև սպասվող նախարարական հանդիպումից անմիջապես առաջ

Իր հերթին, Իսրայելը կոչ է անում նախագահ Թրամփին միջամտել։ Թել Ավիվը ցանկանում է, որ ԱՄՆ-ն Իրանի վրա գցի իր երբեք չփորձարկված 13,600 կիլոգրամանոց բունկերային ռումբը՝ նրա միջուկային ծրագրի առաջընթացը կանխելու համար

Նախագահ Թրամփը պատասխանեց դրան. «Ես դեռ մտածում եմ այդ մասին և կկայացնեմ իմ որոշումը վերջին րոպեին՝ կախված նրանից, թե ինչպես կզարգանա իրավիճակը»:

Հուսանք, որ նա կկայացնի ճիշտ որոշում, ինչպես Ջոն Ֆիցջերալդ Քենեդին 1962 թվականին բայց առանց հետագայում սպանվելու…

 

Աննա Ազնաուր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30