Լրահոս
Օրվա լրահոսը

Ատոմակայանի արդիականացման նախագիծն առանցքային դեր ունի Հայաստանի հետ համագործակցության շրջանակում. ՌԴ դեսպանատուն

Հունիս 19,2025 21:12

Հայկական ատոմակայանը Հարավային Կովկասում միակ ատոմակայանն է, ասված է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան հրապարակման մեջ:

«Ատոմակայանը կառուցվել է 1969-1977 թվականներին՝ Հայկական ԽՍՀ տարածքում՝ Մեծամոր քաղաքի մոտ։ Էլեկտրակայանի առաջին էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1976 թվականի դեկտեմբերին, երկրորդը՝ 1980 թվականի հունվարին»:

Կայանն արտադրում է Հայաստանում արտադրվող ամբողջ էլեկտրաէներգիայի մեկ երրորդից ավելին։

Հայկական ԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի արդիականացման և ծառայության ժամկետի երկարաձգման նախագծերը, ինչպես նաև կայանի սպասարկման աշխատանքները, Ռուսաստանի և Հայաստանի միջև էներգետիկայի ոլորտում համագործակցության շրջանակում առանցքային նշանակություն ունեն։

Հայկական ԱԷԿ-ի արդիականացման և մինչև 2026 թվականը շահագործման ժամկետի երկարաձգման շրջանակում «Росатом Сервис» ԲԲԸ-ն հսկայական ծավալի աշխատանք է կատարել՝ ներգրավելով ռուսական մասնագիտացված կազմակերպությունների և ինստիտուտների.

մեքենայական սրահ են մատակարարվել 1500 տոննա նոր հիմնական սարքավորումներ,

արդիականացվել են անվտանգության համակարգերը և ավտոմատացված կառավարման համակարգերը,

ռեակտորի եզակի շիկամշակման գործողություն է իրականացվել։

Կատարված աշխատանքների արդյունքում էներգաբլոկի հզորությունը 380-390 ՄՎտ-ից մեծացվել է և հասցվել մինչև 440 ՄՎտ-ի, իսկ կայանի շահագործման ժամկետը երկարաձգվել է։

2023 թվականին «Росатом Сервис» ԲԲԸ-ն և «Հայկական ԱԷԿ» ՓԲԸ-ն պայմանագիր են կնքել ԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու վերաբերյալ: Ներկայում աշխատանքներ են ընթանում կայանի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման ուղղությամբ»,-նշել են Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը:

 

Թարգմանությունը` News.am-ի

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30