Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմությանը շատ բան չի մնում՝ գահընկեց անել նրան և կանգնեցնել երկրի վերջնական վախճանը. Արմեն Աշոտյան

Հունիս 19,2025 21:55

Սամվել Կարապետյանը ոչ միայն բացահայտ քաղաքական բանտարկյալ է, այլև խղճի բանտարկյալ, քանզի իր ազատությունից զրկված է կրոնական հայացքների համար և բռնի գործողությունների որևէ կոչ չի արել։

Իսկ Նիկոլը վերջին ժամանակները փութաջանորեն իրականացնում էր քաղաքակիրթ երկրներում ընդդիմության հիմնական գործը՝ բացահայտել իշխանությունների բացթողումները և սխալները։

Այսօր ԱԺ-ում նա կեղծավորության և բառախաղային շղարշի դիմակի վերջին շերտը հանեց իր վրայից՝ բացահայտ խոստովանելով, որ ինչ արել է՝ արել է գիտակցված, որ բոլոր ողբերգությունները ծրագրված էին նախապես, որ ինքը տիեզերական մասշտաբի հանցագործ է, մարդասպան է և հայրենասպան։

Այսքանից հետո ընդդիմությանը շատ բան չի մնում՝ գահընկեց անել նրան և կանգնեցնել երկրի վերջնական վախճանը։

Նիկոլը հեշտացրեց ընդդիմության գործի առաջին մասը՝ իր ինքնախոստովանությամբ։ Բայց երկրորդ, վերջին և հիմնական էտապն  ընդդիմությունը պիտի ինքնուրույն անի։

Թարգեք 10-րդ համարի մարզաշապիկի համար անպտուղ հրմշտոցը, մի տարվեք անհատական խաղով, ակումբային տրամաբանությունից դուրս եկեք և մտեք հավաքականի տրամաբանության մեջ։

Այսքանից հետո խոսելն այլևս գործ չէ։ Կպնենք իրական գործին։

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30