Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «X» հարթակում կատարած գրառմամբ հերթական անգամ վերահաստատել է իր աջակցությունը Ադրբեջանին՝ ընդգծելով երկու երկրների եղբայրական կապը։
Նա նշել է, որ Թուրքիան և Ադրբեջանը երկու պետություն են, սակայն մեկ ազգի զավակներ։ Էրդողանի խոսքերով՝ նրանք աղոթում են նույն դրոշի ստվերում, պատրաստ են զոհել կյանքը մեկ անկախության համար և կիսում են նույն սիրտը։
Էրդողանը նաև ընդգծել է, որ անհնար է սրտերը բաժանել հոգիներից, ինչպես անհնար է Թուրքիան բաժանել Ադրբեջանից։
Կարդացեք նաև
«Թուրքիան այսօր» լրատվական ալիք