Լրահոս
Օրվա լրահոսը

Մովսես Հակոբյանի եւ Արմեն Հարությունյանը դատական նիստն անցկացվեց դռնփակ կարգով

Հունիս 19,2025 23:00 Share

Հակակոռուպցիոն դատարանում Լիլի Դրմեյանի նախագահությամբ ըստ հայցի ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության ընդդեմ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ եւ Արցախի պաշտպանության նախկին նախարար Մովսես Հակոբյանի եւ Արմեն Հարությունյանի՝ որպես պետությանը պատճառված վնասի փոխհատուցում գումարի բռնագանձման պահանջի մասին դատական նիստը սկզբից կարճ ժամանակով ընդմիջվեց, որպեսզի Արմեն Հարությունյանի ներկայացուցիչ, փաստաբան Ենոքյանը հասցնի ներկայանալ դատարան:

Նիստը վերսկսելուց առաջ նախագահող դատավորը արձանագրեց, որ այս փուլում անխուսափելի է պետության անվտանգության հարցերին առնչվող փաստական տվյալների հրապարակման հնարավորությունը եւ հայտարարեց, որ դատարանը իր նախաձեռնությամբ որոշում է այս դատական նիստը, պետական անվտանգության պաշտպանության անհրաժեշտությամբ պայմանավորված, եւս անցկացնել դռնփակ կարգով: Հետեւաբար, դռնփակ դատական նիստին կարող են ներկա գտնվել միայն գործի մասնակիցները, ինչպես նաեւ նիստի քարտուղարը, դատական նիստի կարգադրիչը:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30