Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդգծվել է Հայաստանի և Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի միջազգային ֆեդերացիայի միջև համագործակցության կարևորությունը, մասնավորապես՝ տարածաշրջանի առջև ծառացած հումանիտար խնդիրների հասցեագրման համատեքստում

Հունիս 19,2025 23:20

Հունիսի 19-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Կարմիր Խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի (IFRC) Հարավային Կովկասի երկրների կլաստերային պատվիրակության ղեկավար Սոնյա Վերոնիկա Բյորկլունդի հետ:

Հանդիպմանը երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի միջազգային ֆեդերացիայի միջև համագործակցության կարևորությունը, մասնավորապես՝ տարածաշրջանի առջև ծառացած հումանիտար խնդիրների հասցեագրման համատեքստում: Մտքեր են փոխանակվել հումանիտար խնդիրների հասցեագրմանն ուղղված ընթացիկ ծրագրերի և հետագա համագործակցության հեռանկարների վերաբերյալ։

ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ մարդասիրական բնույթի հարցերի շուրջ միջազգային գործընկերների և հումանիտար կազմակերպությունների հետ համագործակցության ընդլայնման և խորացման հարցում:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կարիքներին՝ ԱԳ նախարարի տեղակալն իր գործընկերոջն է ներկայացրել ՀՀ կառավարության կողմից իրականացվող ջանքերը՝ ուղղված միջնաժամկետ և երկարաժամկետ խնդիրների հասցեագրմանը, և ընդգծել այս հարցում միջազգային աջակցության շարունակականության կարևորությունը:

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30