Լրահոս
Օրվա լրահոսը

Թրամփը Իրանի հարցում կկողմնորոշվի «երկու շաբաթվա ընթացքում»․ նախագահի խոսնակ

Հունիս 20,2025 08:55

Իրանի վրա իսրայելական հարձակումներին միանալու վերաբերյալ ամերիկյան իշխանությունների խորհրդապահությունը որոշակիորեն մեղմվել է։ Դոնալդ Թրամփն այս հարցով իր որոշումը կկայացնի «երկու շաբաթվա ընթացքում», – մամուլի ասուլիսի ժամանակ փոխանցել է Սպիտակ տան մամուլի ծառայության ղեկավար Քերոլայն Լեւիթը։

 

Պաշտոնյայի խոսքով՝ տեղեկացված է մամուլի էջերում շրջանառվող տարատեսակ շահարկումների մասին։ Լեւիթի հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահն այսպես է որոշել՝ հաշվի առնելով «մոտ ապագայում Իրանի հետ բանակցությունների էական հնարավորությունը»՝ ավելացնելով՝ բանակցություն «կարող է լինել, կարող է եւ չլինել»։ CNN-ը գրում է, որ Թրամփի վարչակազմն այս քայլին է դիմում՝ հույսով, որ ամենժամյա իսրայելական հարձակումների ֆոնին ընթացող բանակցություններում ԻԻՀ-ն կհրաժարվի իր «անզիջում դիրքորոշումից, այդ թվում՝ ուրանի հարստացման ծրագրից»։

 

Համատեքստ

 

Իսլամական Հանրապետության վրա Իսրայելի արդեն մեկ շաբաթ ձգվող օդային հարձակումների մեկնարկից ի վեր ԱՄՆ-Իրան բանակցություններ չեն անցկացվել, անցած շաբաթավերջին Մուսկաթում ծրագրված բանակցությունները չկայացան, իսկ ԶԼՄ-ները նշում են, որ նախագահ Թրամփի թիմում չեն կողմնորոշվում՝ կոնկրետ ինչ քայլեր ձեռնարկել Իրանի հարցով։

 

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30