Լրահոս
Օրվա լրահոսը

Կրեմլը ուշադիր հետևում է Սամվել Կարապետյանի կալանավորման  հետ կապված իրավիճակին, պատրաստ է նրան տրամադրել անհրաժեշտ աջակցություն. Պեսկով

Հունիս 20,2025 12:56

Կրեմլը հետևում է «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի ձերբակալության հետ կապված իրավիճակին և պատրաստ կլինի նրան տրամադրել անհրաժեշտ օգնությունը՝ որպես Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, ինչպես հայտնում է Ինտերֆաքսը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Իհարկե, մենք հետևում ենք։ Մեզ համար նա Ռուսաստանի քաղաքացի է։ Մենք չենք ցանկանում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց մենք, իհարկե, ամենայն ուշադրությամբ հետևում ենք Ռուսաստանի քաղաքացու հետ կապված ամեն ինչին», – լրագրողներին ասել է Պեսկովը։

«Անհրաժեշտության դեպքում, իհարկե, Ռուսաստանը պատրաստ կլինի տրամադրել ամեն տեսակի անհրաժեշտ օգնություն Սամվել Կարապետյանին», – վստահեցրել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30