Լրահոս
Օրվա լրահոսը

«Աղքատությունը Նիկոլ Փաշինյանի ոսկորների մեջ է, նա երբեք չի կշտանալու»․ Աղվան Վարդանյան

Հունիս 20,2025 13:04

«Աղքատությունը Նիկոլ Փաշինյանի ոսկորների մեջ է, նա երբեք չի կշտանալու։ Վախը նրա կակուղ, փափուկ հյուսվածքների մեջ է, որը երբեք չի անցնելու եւ այդ վախը հաղթահարելու համար նա փորձելու է ցանկացած քայլի դիմել։ Երրորդը՝ սուտն է, կեղծիքն է, որ նա ցանկացած բան կարող է 180 աստիճան շրջել եւ ամեն օր ասել տարբեր բաներ»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցներում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ բնութագրելով Նիկոլ Փաշինյանին եւ նրա իշխանությանը։

«Իմաստուն խոսք կա․ մեծ մարդիկ չարիք չեն բերում, բարիք են ստեղծում, բարիք են բերում։ Չարիք բերում են ոչնչությունները»,- ասաց Աղվան Վարդանյանը՝ մանրամասնելով, որ Սամվել Կարապետյանի գործը, կյանքը բոլորի աչքի առաջ է, բացի պետական մակարդակում ներդրումներից՝ նաեւ պարզ, հասարակ մարդկանց համար կատարած աշխատանքը վկայությունն է նրա, որ Սամվել Կարապետյանը բարիք ստեղծող եւ բարիք բերող է։

«Ինքներդ որոշեք՝ ոչնչությունները ովքեր են, ով է»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Իր բնութագրմամբ՝ «Ն․Փ․»-ի վերջին շրջանի քայլերում, Աղվան Վարդանյանին հիշեցնում է հարեւան երկիր՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու քայլերը՝ իշխանության վերջին շրջանում, որն «իր վախճանը գտավ» վրացական եկեղեցու դեմ արշավ տանելով, նաեւ վրացի մի բարերարի դեմ արշավ սկսելով։ Քանի որ նմանությունները եւ համընկնումները շատ են, Աղվան Վարդանյանը հույս ունի, որ «Ն․ Փ․»-ի վախճանը նույնը կլինի։

Իր բնութագրմամբ՝ Փաշինյանն ու իր թիմը Հայաստանի հանրապետությունը նույնացնում են իրենց հետ։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը, որով նա հաջողության պատմություն է որակում 2022 թվականի Պրահայի իր հայտարարությունը՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը, Աղվան Վարդանյանն ասաց․ «Հայ ժողովուրդը հազարամյակներով, հարյուր հազարներով ապրել է իր բնօրրանում։ Այդ բնօրրանից մարդկանց այսօրվա էթնիկ զտումը, Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգության ոչնչացումն այս բանը համարում է հաջողության պատմություն։ Իր համար, իրենց համար հաջողության պատմությունն իրենց այսօրվա կյանքն է, ոստիկանական հազարավոր մարդկանցով շրջապատված լինելը, 20-25 մեքենաներով շրջելը, «դաչաներում», Սեւանում խրախճանքներ կազմակերպելը եւ փորձել սա ներկայացնել իբրեւ ՀՀ։ Իրենք ՀՀ-ի հետ որեւէ ազգակցական, նույնիսկ հեռավոր կապ չունեն»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30