ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ, «Հայրենիք» կուսակցության հանրային կապերի հարցերով պատասխանատու Վարդան Ոսկանյանի տելեգրամյան գրառումը
Այժմ արդեն կարելի է ամփոփել, որ մեկ շաբաթ առաջ Իրանի վրա իսրայելական հարձակման նպատակներից առնվազն երկուսը չեն իրագործվել։
Իսրայելական կողմը հավանաբար հաշվարկել էր, որ առաջին հուժկու հարվածից և ռազմական ղեկավարության նշանակալի դեմքերի սպանությունից հետո Իրանում ի հայտ կգա պետական ու ռազմաքաղաքական ղեկավարման ճգնաժամ։ Ակնհայտ է, որ նման ճգնաժամ այս պահի դրությամբ ոչ միան չի արձանագրվել, այլ նաև իրանցիները կարողացել են շատ արագ կազմակերպվել և պատասխան հարված հասցնել մոտավորապես 8 ժամվա ընթացքում։
Երկրորդ նպատակը սոցիալական, հասարակական, էթնիկական և կրոնական հողի վրա ներքին խժդժությունների հրահրումն էր Իրանում, որը նույնպես ոչ միայն չի իրագործվել, այլ ընդհակառակը՝ քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված հարվածները և խաղաղ բնակչության շրջանում զոհերի առկայությունը համախմբել են իրանցիներին՝ մոռանալ տալով ներքին խնդիրները։
Կարդացեք նաև
Հինավուրց պետականության ավանդույթը և խորը քաղաքակրթական արմատներով սնվող համազգային իրանական ինքնությունն, ըստ էության, օգնել են Իրանին դիմակայելու լրջագույն մարտահրավերների։