Հակակոռուպցիոն դատարանում Լիլի Դրմեյանի նախագահությամբ կայացավ Իշխան Զաքարյանի եւ նրա հետ փոխկապակցվող անձանց՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին դատական նիստը:
Նիստերի քարտուղարը դատարանին տեղեկացրեց, որ չեն ներկայացել պատասխանողներ Գայանե Սողոմոնյանը, Վարդան Զաքարյանը, Սեդա Ադամյանը եւ նրանց ներկայացուցիչները: Դատավոր Լիլի Դրմեյանը հայցվոր, գլխավոր դատախազության ներկայացուցիչ Համլետ Հարությունյանից եւ Իշխան Զաքարյանի ու Վարդան Զաքարյանի պաշտպան Հակոբ Քոյլոյանից հետաքրքրվեց, թե նշված անձանց բացակայությամբ դատական նիստը շարունակել հնարավոր համարո՞ւմ են, եւ առարկություն չստանալով, որոշեց նիստը շարունակել:
Հաշվի առնելով նախորդ դատական նիստում գործի քննության հետաձգման պատճառները՝ դատարանը ցանկացավ կողմերից պարզել՝ գործի քննության վրա ներազդեցություն ունեցող միջնորդություններ կա՞ն: Հայցվոր կողմի ներկայացուցիչը տեղեկացրեց, որ այս փուլում կողմերը հաշտության համաձայնության քննարկման գործընթացում են: Պատասխանող կողմի ներկայացուցիչը հաստատեց, որ այո, կողմերը առարկայական քննարկումների մեջ են եւ դատարանի առջեւ հանդես եկավ միջնորդությամբ՝ եւս մեկ դատական նիստ հրավիրել: Դատախազության ներկայացուցիչը չառարկեց՝ ըստ էության միանալով միջնորդությանը:
Դատարանը բավարարեց կողմերի միջնորդությունը՝ գործի քննությունը հետաձգել եւս մեկ դատական նիստով եւ հաջորդ նախնական դատական նիստը նշանակեց օգոստոսի 18-ին, ժամը 12:30-ին:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ