Հունիսի 17-ին Եվրոպական միության խորհուրդը եւ Եվրոպական խորհրդարանը համաձայնության են եկել կարճաժամկետ այցելությունների համար առանց վիզայի ռեժիմի կասեցման նոր կանոնների վերաբերյալ։
Կարճաժամկետ այցելությունների համար առանց վիզայի ռեժիմի կասեցման մեխանիզմի բարեփոխումը (գործում է 2013 թվականից) թույլ կտա ԵՄ-ին ավելի արդյունավետ արձագանքել այն իրավիճակներում, երբ երկրները հետ են կանգնում վիզայի ազատականացման համաձայնագրի կարեւոր սկզբունքներից, ինչը կարող է առաջացնել մտահոգություններ՝ կապված ինչպես անվտանգության, այնպես էլ՝ մարդու իրավունքների խախտումների հետ։
Գոյություն ունեցող հիմքերի թվում են՝ ցածր հաստատման մակարդակ ունեցող որոշակի երկրներից ապաստան հայցողների թվի աճը, մուտքը մերժված երրորդ երկրների քաղաքացիների թվի աճը կամ ԵՄ-ում իրենց մնալու ժամկետից ավելի երկար մնալը։
ԵՄ խորհուրդը եւ Եվրոպական խորհրդարանը համաձայնության են եկել այն պատճառների շուրջ, որոնք կարող են հիմք հանդիսանալ ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմի կասեցման մեխանիզմի ակտիվացման համար.
Կարդացեք նաև
Երրորդ երկրի վիզային քաղաքականության անհամապատասխանությունը ԵՄ վիզային քաղաքականության հետ, մասնավորապես այն դեպքում, երբ այդ երկրի աշխարհագրական սերտությունը ԵՄ-ին կարող է նպաստել ԵՄ անօրինական մուտք գործող երրորդ երկրների քաղաքացիների հոսքի աճին.
Քաղաքացիություն շնորհելու ներդրումային ծրագիրը, որը քաղաքացիություն է տրամադրում երկրի հետ իրական կապ չունեցող անձանց՝ նախապես որոշված վճարման կամ ներդրման հիման վրա («ոսկե անձնագիր»).
Հիբրիդային սպառնալիքներ, անվտանգային փաստաթղթերի եւ ընթացակարգերի թերություններ, ինչպես նաեւ օրենսդրության բացեր.
Արտաքին քաղաքականության հարաբերությունների վատթարացում երրորդ երկրի հետ, հատկապես մարդու իրավունքներին, հիմնարար ազատություններին եւ ՄԱԿ-ի կանոնադրության լուրջ խախտումներին վերաբերող դեպքերում։
Եվրոպայի խորհուրդը եւ Եվրոպական խորհրդարանը ձգտում են առանց վիզայի ճանապարհորդության մեխանիզմը 9 ամսից երկարաձգել մինչեւ 12 ամիս՝ այն եւս 24 ամսով երկարաձգելու հնարավորությամբ (ներկայիս 18 ամսվա փոխարեն): Մեխանիզմի երկարաձգված ժամկետը թույլ կտա ԵՄ-ին երկխոսություն սկսել երրորդ երկրի հետ՝ վերացնելու այն պատճառները, որոնք հանգեցրել են առանց վիզայի ռեժիմի կասեցմանը։
ԵՄ խորհուրդը եւ Եվրոպական խորհրդարանը նաեւ համաձայնության են եկել կատարելագործել առանց վիզայի ռեժիմի ժամանակավոր կասեցման մեխանիզմը, որպեսզի այն կիրառվի միայն հիմնարար իրավունքների եւ արտաքին քաղաքականության պարտավորությունների խախտումների համար պատասխանատու անձանց նկատմամբ։
«Գործող համակարգի համաձայն՝ առանց վիզայի ճանապարհորդության կասեցման մեխանիզմի երկրորդ փուլը վերաբերում է բոլոր քաղաքացիներին, ինչը կարող է անհամաչափ լինել այն դեպքերում, երբ իրավիճակի համար պատասխանատու է կառավարությունը», – ասվում է ԵՄ խորհրդի մամուլի հաղորդագրության մեջ։
Նոր կանոնների համաձայն՝ լրացուցիչ 24-ամսյա առանց վիզայի ճանապարհորդության սահմանափակումն ավտոմատ կերպով չի կիրառվի երրորդ երկրի ամբողջ բնակչության վրա։ Դրա փոխարեն, ԵՄ-ն կկարողանա որոշում կայացնել՝ կասեցնել առանց վիզայի ռեժիմը պետական պաշտոնյաների եւ դիվանագետների համար։
ԵՄ-ն նաեւ կկարողանա ամբողջությամբ չեղարկել առանց վիզայի ռեժիմը, եթե երկիրը չվերացնի համապատասխան խախտումները։
Ներկայումս 61 երրորդ երկրների քաղաքացիներ կարող են կարճաժամկետ ուղեւորություններ կատարել Շենգենյան գոտի (գործող վիզային համաձայնագրերի քարտեզ): Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի քաղաքացիները կարող են ԵՄ ուղեւորվել առանց վիզայի: Հայաստանն ու Ադրբեջանը պարզեցրել են վիզային ընթացակարգերը: Ներկայումս Բելառուսը այն երեք երկրներից մեկն է (Ռուսաստանի եւ Վանուատուի հետ միասին), որոնց հետ վիզային համաձայնագրերը լիովին կասեցված են:
EU NEIGHBOURS east